ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia, Government Organization, Abovyan 64, Yerevan.

Պահպանելով, արժևորելով և հանրահռչակելով Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգությունը

Preserving, valuing, and promoting the intangible cultural heritage of the Republic of Armenia Այս էջը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության (ժողովրդական բանահյուuություն, լեզու, բարբառներ և խոuվածքներ, տեղանուններ, զինանշանային և ազգային այլ խորհրդանիշներ

, ավանդական արհեuտներ, uովորույթներ, ավանդույթներ, տոներ, ծեuեր, հաuարակական կենցաղ, վարվեցողության ձևեր և կանոններ, ժողովրդական արվեuտ, տնտեuական գործունեության և կենuաապահովման մշակույթ, հավատալիքներ, պաշտամունք, երաժշտարվեստ, երգ ու պար և այլն) պահպանության գործընթացների մասին հանրությանը տեղեկություններ տրամադրելու և այդ ժառանգությունը հանրահռչակելու համար։

04/06/2026
04/06/2026
✅️ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով։Նո...
03/06/2026

✅️ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով։

Նոր ընդգրկված տարրերն են՝
🌗 «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»
🤰 «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»
🥧 «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»
🥛 «Խաբ ու խազ (կաթփոխ)»
🥁 «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»
🏐 «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ
🎶 «Թաք ծաղկեցավ» երգ
🫂 «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»
🍴 «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»
🐟 «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»
🍽 «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»
🪵 «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում

📷 Լուսանկարում` Գաթանախշիչներ, Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածու

03/06/2026

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել․ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։

Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Նոր ընդգրկված տարրերի ցանկը՝ https://escs.am/am/news/36813

30/05/2026
✅ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցա...
27/05/2026

✅ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 11-րդ թողարկման մեջ տեղ է գտել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանի անդրադարձը «Հիշողության թելեր» ծրագրին։

🧶 Ծրագիրը միավորում է սերունդներին՝ պահպանելու և փոխանցելու հայկական մշակութային ժառանգությունը։ Այն նպաստում է տարեցների սոցիալական ներառմանը և սփյուռքահայ երիտասարդների կապի ամրապնդմանը հայրենիքի հետ։
Դասերը վարում է ժողովրդական վարպետ Armine Khachatryanը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի կողմից։

27/05/2026

🌞 Թանգարանում կարելի է ոչ միայն դիտել, այլև ստեղծագործել, երգել ու պարել, բացահայտել նորը՝ ամենահետաքրքիր ձևով․ սիրված ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ ամառային դպրոցը վերադառնո՜ւմ է։

📅 Ե՞րբ | Հուլիսի 6-11-ը
🏛️ Որտե՞ղ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտում (Երևան, Արշակունյաց 28)
👦👧 Ովքե՞ր կարող են մասնակցել | 7-14 տարեկանները
Ի՞նչ է սպասվում․
💫 ծանոթացում Կոմիտաս Վարդապետի կյանքին ու գործունեությանը,
💫 երաժշտական գիտելիքների զարգացում,
💫 Կոմիտաս Վարդապետի կերպարի բացահայտում՝ գրականության, քանդակագործության և արվեստի այլ ճյուղերում,
💫 նվագարանների առանձնահատկությունների ու
հնարավորությունների ուսումնասիրում,
💫 ստեղծագործական աշխատանք, երգ ու պար,
💫 մասնակցություն թիմային աշխատանքների,
💫 նոր ծանոթություններ և ընկերներ։

Մասնակցության համար երաժշտական կրթություն չի պահանջվում։
Մասնակիցներն ավարտին կստանան վկայականներ։

💳 Արժեքը՝ 35․000 ՀՀ դրամ (սնունդը ներառյալ)։

✅ Մասնակցության համար պարզապես լրացրե՛ք դիմում-հայտը․
https://tinyurl.com/avuc7szh
❗ Հայտերի ընդունման վերջնաժամկետ | Հունիսի 30

🌞 Սիրելի՛ դպրոցականներ, միացե՛ք մեզ՝ ունենալու այս ամռան ամենահիշարժան երաժշտական օրերը և մի նոր անկյունից բացահայտելու թանգարանը։

+374 (11) 570 570
[email protected]

#ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ #ԱմառայինԴպրոց #ԿրթականԾրագիր #ԿոմիտասիԹանգարանԻնստիտուտ #երաժշտություն

26/05/2026

Address

Abovyan 64
Yerevan
0015

Opening Hours

Tuesday 09:30 - 18:00
Wednesday 09:30 - 18:00
Thursday 09:30 - 18:00
Friday 09:30 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Telephone

+37410569380

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգություն / ICH Armenia:

Share