Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA Welcome to the official page of the Commission on Television and Radio of the Republic of Armenia 🇦🇲

🟢 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ...
03/06/2026

🟢 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը։

💬 Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է ՀՌՀ-ի կողմից հրապարակված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացություններին։

✔️ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ներկայացված մանրամասն պարզաբանումների համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ՀՌՀ հետագա գործունեությունում։

📌 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է «Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունը, շահերի բախման հնարավո...
02/06/2026

📌 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է «Քաղաքացիական ծառայողների բարեվարքությունը, շահերի բախման հնարավոր ռիսկերը և հակակոռուպցիոն վարքագիծը» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է ՀՌՀ անձնակազմի կառավարման բաժնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ Զարինե Հայրապետյանը։

🗣️ «Ծառայողը պետք է գիտակցի, որ իր աշխատանքը կոչված է սպասարկելու հանրության շահը։ Ցանկացած որոշում կայացնելիս պետք է առաջնորդվել բացառապես հանրային շահով։ Որոշումների կայացումը պետք է զերծ լինի կողմնակալությունից, խտրականությունից կամ անձնական համակրություններից, հիմնվելով բացառապես օրենքի և փաստերի վրա»,- նշել է Հայրապետյանը։

✅ Քննարկման հիմնական թեմաներն էին՝

➡️Շահերի բախման կանխարգելումը,
➡️Նվերների ընդունման սահմանափակումները,
➡️Ռիսկերի բացահայտումը։

📢 Միջոցառման ընթացքում քննարկվել են քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության և քաղաքական չեզոքության հետ կապված հարցերը։

💬 Սեմինարի ավարտին Զարինե Հայրապետյանը պատասխանել է Հանձնաժողովի աշխատակիցների հարցերին։

🟢 Բրյուսելում մայիսի 26-27-ը կայացել է «EuroDIG 2026» համաժողովը՝ «Եվրոպայի ձայները հանուն ինտերնետի ապագայի․ «eu» դոմեյ...
01/06/2026

🟢 Բրյուսելում մայիսի 26-27-ը կայացել է «EuroDIG 2026» համաժողովը՝ «Եվրոպայի ձայները հանուն ինտերնետի ապագայի․ «eu» դոմեյնի 20-ամյակը և ինտերնետի կառավարման նոր դարաշրջանի մեկնարկը» խորագրի ներքո։

📍 Համաժողովին մասնակցել և առաջին օրը ելույթ է ունեցել ՀՌՀ նախագահի օգնական Լիլիա Սիմոնյանը։

📌 Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կարգավորումը, թվային ինքնիշխանությունը, կիբեռանվտանգությունը, տվյալների պաշտպանությունը, մեդիա և տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև թվային իրավունքների և ինտերնետի զարգացման հարցերը։

✅ Իր ելույթում Լիլիա Սիմոնյանն ընդգծել է վստահելի, թափանցիկ և ներառական թվային միջավայրի ձևավորման կարևորությունը՝ շեշտադրելով կանխատեսող կառավարման, քաղաքացիական մասնակցության և հաշվետվողականության մեխանիզմների դերը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները՝ արհեստական բանականության վրա հիմնված գործիքների մշակման ուղղությամբ, որոնք միտված են խախտումների առավել արագ և ճշգրիտ բացահայտմանը և հեռարձակման ոլորտի թափանցիկության բարձրացմանը։

✔️ EuroDIG-ը եվրոպական թվային քաղաքականության և ինտերնետի կառավարման առաջատար հարթակներից է, որը միավորում է պետական, մասնավոր, ակադեմիական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային ապագային վերաբերող առանցքային հարցեր։

‼️ «ՇԱՆԹ»-ի և «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր⏩️ Ավելին՝ https://tvradio.am/2026/06/01/1/  #հռհ  #Ըն...
01/06/2026

‼️ «ՇԱՆԹ»-ի և «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

⏩️ Ավելին՝ https://tvradio.am/2026/06/01/1/

#հռհ #Ընտրություններ2026 Показать меньше

🎙️ "Ինչո՞ւ փակվեց Նուռ թիվին"- զրուցել ենք "Նուռ" հեռուստատեսության տնօրեն Arpine Machanents Babakhanyan-ի հետ․ #ՀՌՀ  #Մ...
30/05/2026

🎙️ "Ինչո՞ւ փակվեց Նուռ թիվին"- զրուցել ենք "Նուռ" հեռուստատեսության տնօրեն Arpine Machanents Babakhanyan-ի հետ․

#ՀՌՀ #Մեդիա #հռհփոդքաստ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սկսում է փոդքասթի ձևաչափով...

📍 Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 63-րդ նստաշրջանը (մայիսի 21-22) տեղի ունեցավ Ալբանիայի Հանրապետության...
29/05/2026

📍 Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) 63-րդ նստաշրջանը (մայիսի 21-22) տեղի ունեցավ Ալբանիայի Հանրապետության մայրաքաղաք Տիրանայում:

📃 Նստաշրջանի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
✔️Հասանելի դարձնել կոնտենտը բոլորի համար,
✔️ Մեդիա ծառայությունների դասակարգումն արագ զարգացող մեդիա դարում։

💬 Եվրոպական խորհրդի Ստրասբուրգի գրասենյակի ծրագրի ղեկավար Էվանջելիա Վասալուն խոսեց ԵԽ-ի նոր ծրագրերի մասին, մասնավորապես` Հայաստանում գործող «Խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրից, որի հիմնական շահառուն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է։

🇦🇲 ՀՌՀ պատվիրակությունը հադիպումներ է ունեցել իր միջազգային գործընկերների հետ, քննարկել համատեղ աշխատանքների և ծրագրերի իրականացումը։

✅ Կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA) հաջորդ՝ 64-րդ նստաշրջանը, տեղի կունենա Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։

‼️ Հրապարակվել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկրորդ եզրակացությունը:▶️ ...
27/05/2026

‼️ Հրապարակվել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկրորդ եզրակացությունը:

▶️ Ուժը կորցրած են ճանաչվել «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» («ՆՈՒՌ») և «ԱՐԱՆԵԱ» («ԱՐՄԱ ԹԻՎԻ») ՍՊԸ-երին տրամադրված լիցենզիաները:

⏩️ Մանրամասները՝ https://tvradio.am/2026/05/27/27-2/

#հռհ #Ընտրություններ2026

26/05/2026

‼️ ՀՌՀ-ն կոչ է անում հեռարձակողներին խստորեն պահպանել անկողմնակալության սկզբունքները, բացառել խտրականությունն ու ատելության խոսքը եվ ապահովել հավասար պայմաններ բոլոր 18 քաղաքական ուժերի համար։

✅️ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը և ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության գլխավ...
25/05/2026

✅️ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը և ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը մայիսի 20-ին մասնակցել են Եվրոպայի խորհրդի և ՀՀ ՄԻՊ աշխատակազմի համատեղ կազմակերպած ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին։

📌 Աշխատաժողովին «Ընտրարշավների ընթացքում ատելության խոսքի և սեքսիստական վարքագծի մասին հաղորդելու լավագույն փորձը» թեմայով պանելային քննարկման բանախոսներից էր ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։

Council of Europe Office in Yerevan Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ

#հռհ #Ընտրություններ2026

🟢 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողո...
22/05/2026

🟢 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչին։

➡️ Մանրամասն հղումով՝ https://tvradio.am/2026/05/22/osce/

#հռհ #Ընտրություններ2026

Address

28 Isahakyan Str
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410528370

Alerts

Be the first to know and let us send you an email when Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով/Commission on TV and Radio of RA:

Share