10/06/2018
Ինչպես բոլորտ գիտեք, ՀԱՅՔ նախաձեռնության անդամներս պարտավորություն ենք ստանձնել զբաղվել արդեն հայտնի դարձած Զաիրա/Ալլա/ տատիկի խնդիրներով:
Նշեմ, որ ՄԵՆՔ ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցելով, կարողացանք լուծել տատիկի օթևանի հարցը, սակայն ՄԵՆՔ հայտարարել ենք, որ զբաղվելու ենք և արդեն զբաղվում ենք նաև այս դժբախտ պատմությանը իրավական լուծումներ տալով, քանզի վստահ ենք, որ տեղի է ունեցել խարդախություն:
Այս հայտարարությանը արձագանքել է մի մարդ, ով ՀԱՅՔ նախաձեռնության անդամներից մեկին բջջային հեռախոսահամարին անհայտ համարից զանգ է կատարել և փորձել է սպառնալ և զգուշացնել, որ մենք չզբաղվենք այս հարցի իրավական լուծումներով:
ՀԱՅՔ նախաձեռնության բոլոր անդամների անունից զգուշացնում եմ,որ եթե որևէ մեկը կարծում է, որ կարող է մեզ սպառնալ, կամ վախեցնել, ապա նա առնվազն կտրված է իրականությունից:
Մենք օրինապահ մարմինների միջոցով պարզելու ենք զանգ կատարողի անձը և պահանջենք, որպեսզի նա պատժվի օրենքի ողջ խստությամբ, իսկ եթե օրենքը չի գործի, ապա կկիրառենք հեղափոխական հնարավոր բոլոր լծակներն ու գործիքները:
Իդեպ, տատիկին խաբած և նրան ստորաբար բնակարանից զրկած խարդախները բացահայտվելու են և ոչ միայն իրավական պատասխանատվություն են կրելու այլև բարոյական ստորացման են առժանանալու ողջ ՀԱՅ ԱԶԳԻ կողմից:
Չճանաչեցիք զիմաստություն և զխրատ, դե ճանաչեք զբաններս ՀԱՅՔիյո: