ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն / Ministry of Economy of the Republic of Armenia

Министерство экономики Республики Армения
Ministry of Economy of the Republic of Armenia

📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հունիսի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Արաբական Միացյա...
01/06/2026

📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հունիսի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Քաթարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։

🤝 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման և արտահանման խթանման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնությունները։

📈 Անդրադարձ է կատարվել արտահանման ոլորտում ներկայումս առկա մարտահրավերները նոր հնարավորությունների վերածելու ուղիներին, գործարար կապերի ակտիվացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

🔹 Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի հետագա խորացման պատրաստակամությունը՝ վերահաստատելով փոխշահավետ գործակցության կարևորությունը։

30/05/2026

Պետությունն ընդլայնում է տավարաբուծության զարգացման ծրագիրը

📹 «Լուրեր»-ի անդրադարձը թեմային

📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչ...
29/05/2026

📌 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

🌱 Քննարկվել են ջերմոցաշինության ոլորտում առկա իրավիճակը, զարգացման հիմնական մարտահրավերներն ու ընթացիկ խնդիրների լուծման հնարավոր ուղիները։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտի զարգացման հեռանկարներին, արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և արտահանման դիվերսիֆիկացիային։

Նախարարը նշել է, որ ավանդական շուկաներին զուգահեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել միջազգային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղությամբ։

«ՀՀ կառավարությունն արդեն իսկ իրականացնում է բազմաթիվ ծրագրեր և պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով»,- նշել է նախարարը։

🤝 Քննարկվել է նաև ջերմոցաշինության ոլորտում տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության գործիքակազմի բարելավումը՝ միտված ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

29/05/2026

🌱 Պետաջակցության ծրագրերը նպաստել են գյուղվարկերի ծավալի աննախադեպ աճին

📹 «Լուրեր»-ի անդրադարձը թեմային

📣 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 27-ին մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ  արտահանման հնա...
28/05/2026

📣 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 27-ին մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտն ունի արտահանման զգալի ներուժ և կարևորել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։

Նա ընդգծել է, որ 2025 թվականին Հայաստանը ներառվել է ջրային կուլտուրաներ և դրանց արտադրանքը ԵՄ երկրներ արտահանելու թույլտվություն ունեցող երկրների ցանկում։

📄 Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող օրենսդրական և իրավական փոփոխությունների ընթացքը՝ ուղղված ԵՄ պահանջներին համապատասխանեցմանը և արտահանման գործընթացների բարելավմանը։

🤝 Տաթևիկ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության և ITC-ի շարունակական աջակցությունը`ուղղված ոլորտի զարգացմանը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել հայկական ձկնամթերքի ներկայությունը միջազգային շուկաներում։

◻️ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես֊մրցույթի շրջանակներում շարունակվում է միջազգային լրագրողների մեդիատուրը։ ...
27/05/2026

◻️ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես֊մրցույթի շրջանակներում շարունակվում է միջազգային լրագրողների մեդիատուրը։

▫️ Մայիսի 27֊ին գինու ոլորտում մասնագիտացված լրագրողներին է ընդունել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

▫️ Նա ներկայացրել է նախարարության դերակատարումը գինեգործության և խաղողագործության ոլորտում՝ նշելով, որ այն ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման գործում։

———
◻️ As part of the prestigious “Concours Mondial de Bruxelles” wine tasting competition, the international media tour for journalists continues.

▫️On May 27, specialized wine journalists were welcomed by Deputy Minister of Economy of the Republic of Armenia, Arman Khojoyan.

▫️He presented the Ministry’s role in the development of the wine and viticulture sectors, emphasizing their strategic importance for Armenia’s economic development.

⚠️ Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система ...
26/05/2026

⚠️ Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ ⬇️

Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) - https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/

➡️ Նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։

📌 Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, սակայն նոր կարգը կարևոր է նաև ՀՀ արտահանողների և բեռնափոխադրողների համար, քանի որ, առանց ռուսաստանյան գործընկերոջ կողմից ձևավորված համապատասխան փաստաթղթի և դրա հիման վրա ստացված QR-կոդի, բեռի մուտքը ՌԴ տարածք կարող է չթույլատրվել։

📋 ՀՀ արտահանողները պետք է ապահովեն, որ մինչև բեռի ուղարկումը՝

• ռուսաստանյան ներմուծողը կամ գործակալը (էլեկտրոնային առևտրի հարթակը) ձևավորած լինի մատակարարման ակնկալման հաստատման փաստաթուղթը՝ Документ о предстоящей поставке товаров (ДОПП),
• ДОПП-ը ներկայացված լինի ռուսաստանյան ներմուծողի կամ գործակալի (էլեկտրոնային առևտրի հարթակի) կողմից՝ ոչ ուշ, քան սահմանի հատումից 48 ժամ առաջ, եթե վճարվում է ներմուծման ԱԱՀ-ի ապահովման վճար, կամ ոչ ուշ, քան սահմանի հատումից 4 ժամ առաջ, եթե նման վճար չի իրականացվում,
• ռուսաստանյան կողմը փոխանցած լինի համապատասխան QR-կոդը,
• փոխադրողը QR-կոդն ունենա մինչև ՌԴ սահմանին մոտենալը,
• բեռը ուղեկցող փաստաթղթերում նշված տվյալները համապատասխանեն ДОПП-ում նշված տվյալներին։

📑 Ռուսաստանյան գործընկերոջը պետք է ժամանակին տրամադրել՝

• ապրանքի անվանումը,
• քանակը և արժեքը,
• ԱՏԳ ԱԱ /ТН ВЭД/ ծածկագիրը,
• հաշիվ-ապրանքագրի, պայմանագրի և այլ ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
• փոխադրողի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը,
• ՌԴ տարածք մուտք գործելու նախատեսվող ամսաթիվը։

🔔 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է արտահանողներին նախապես քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների և փոխադրողների հետ՝ բեռների ուշացումներից, լրացուցիչ ծախսերից և մուտքի հնարավոր սահմանափակումներից խուսափելու նպատակով։

🍇 Աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու համտես-մրցույթը հաջորդ անգամ ...
23/05/2026

🍇 Աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու համտես-մրցույթը հաջորդ անգամ կհյուրընկալի Պորտուգալիան

🍷 Մայիսի 19-23-ը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու համտես-մրցույթը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել գինեգործության ոլորտի շուրջ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

🏛 Մայիսի 20-ին Գառնի տաճարում տեղի է ունեցել հյուրերի ընդունելությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Մայիսի 21-ին Երևանում նախարար Պապոյանի մասնակցությամբ կայացել է համտես-մրցույթի բացման պաշտոնական արարողությունը: Մրցույթի ընթացքում գինու միջազգային փորձագետները փորձել են շուրջ 65 երկրի մոտ 8000 տեսակի գինի, այդ թվում՝ շուրջ 130 տեսակի հայկական գինի։

🇵🇹 Այսօր՝ համտես-մրցույթի ամփոփիչ օրը, հայտարարվել է, որ մրցույթը հյուրընկալող հաջորդ երկիրը կլինի Պորտուգալիան։

📌 Հիշեցնենք, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը հյուրընկալել է նման մասշտաբի գինու համաշխարհային համտես-մրցույթ։

22/05/2026

🍇Հայաստանում առաջին անգամ անց է կացվում աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը

🎦 Արմենպրեսի անդրադարձը թեմային

🐝 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ից 21-ը անց է կացվել «Մեղվաբուծության համահայկական չորրորդ ֆորումը»։  🤝 Միջ...
21/05/2026

🐝 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ից 21-ը անց է կացվել «Մեղվաբուծության համահայկական չորրորդ ֆորումը»։

🤝 Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ջանքերով։

➡️ Ֆորումի ընթացքում ելույթներ են հնչել Հայաստանում մեղվաբուծության ոլորտի զարգացման հեռանկարների, ոլորտում իրականացվող պետական քաղաքականության և աջակցության գործիքակազմի, մեղվաբուծության ոլորտում ներդրումային և բիզնես հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածության խթանման կարևորության վերաբերյալ։

🍯 Անդրադարձ է կատարվել նաև այգեգործության և մեղվաբուծության փոխկապակցվածության ամրապնդման, ոլորտում առկա մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների, մեղուների մակաբուծային հիվանդությունների հետազոտության և վերահսկման նորագույն մեթոդների կիրառման, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի։

Address

Մհեր Մկրտչյան 5
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411597212

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ էկոնոմիկայի նախարարություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

Share