Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly

  • Home
  • Azerbaijan
  • Stepanakert
  • Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly

Արցախի Հանրապետության Ազգային ժողով  Artsakh Republic National Assembly Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական էջ:
Official page of the National Assembly of the Republic of Artsakh

06/08/2026

Դավիթ Իշխանյանի խոսքը Բաքվի բանտից։

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար Վալերի...
20/07/2026

ԱՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը ցավակցություն է հայտնել Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար Վալերի Գևորգյանի մահվան կապակցությամբ

Խոր վշտով տեղեկացանք Հադրութի վարչակազմի նախկին ղեկավար, պետական գործիչ Վալերի Գևորգյանի մահվան մասին։
Նրա երկարամյա գործունեությունը՝ ի շահ Հադրութի և Արցախի, արժանի է հարգանքի և երախտագիտության։ Նա իր պատասխանատու աշխատանքով և նվիրումով ծառայել է հայրենիքին ու ժողովրդին՝ թողնելով իր նշանակալի հետքը։
Վալերի Գևորգյանը հեռացավ կյանքից՝ իր սրտում պահելով հայրենի Հադրութի կարոտն ու վերադարձի անսասան հավատը։
Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։
Կիսում ենք ձեր ծանր վիշտը և մաղթում հոգու տոկունություն ու համբերություն այս դժվարին օրերին։
Հիշատակն օրհնությամբ։

09/07/2026

Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից։ Ձայնագրությունը ներկայացնում ենք ստորև։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀարգելի՛ հայրենակիցներ,Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշո...
02/07/2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։ 2025 թվականի մայիսի 21-ին այս պաշտոնը չեմ ստանձնել անձնական շահից, քաղաքական հավակնությունից կամ պաշտոն ունենալու ցանկությունից ելնելով։ Պաշտոնը ստանձնելու իմ նպատակը պետական ինստիտուտների պահպանման հարցը բարձիթողի վիճակում չթողնելն էր, հատկապես այն ժամանակ, երբ Արցախի պետական կառույցների շարունակականությունը, մեր ժողովրդի քաղաքական ձայնն ու իրավունքների պաշտպանությունը կանգնած էին լրջագույն վտանգի առաջ։

Իմ յուրաքանչյուր որոշում և գործողություն ուղղված է եղել մեկ նպատակի՝ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու պահպանել պետականության շարունակականությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված նոր իրականության պայմաններում։

Այս ամբողջ ընթացքում առաջնորդվել եմ բացառապես ազգային շահերով և մեր ժողովրդի առջև ունեցած պատասխանատվությամբ։

Իմ ընտանիքի կապն Արցախի հետ երբեք չի եղել ձևական։ Հայրս իր կյանքն է տվել հանուն Արցախի Հանրապետության գոյատևման։ Մեր ընտանիքն Արցախի համար վճարել է ամենաթանկը՝ մարդկային կյանքի գինը։

Բռնի տեղահանումից հետո, երբ հայտնվեցինք Հայաստանում, ես ևս կարող էի, ինչպես շատերը, կենտրոնանալ միայն ընտանիքիս վրա, սկսել նոր կյանք, նոր աշխատանք և ապահովել մեր վաղվա օրը։ Դա ինձ համար կլիներ շատ ավելի հեշտ ճանապարհ։

Բայց ես ընտրեցի ոչ թե հեշտը, այլ պարտավորը։ Ստանձնեցի այս բեռը՝ հասկանալով, որ ծանրագույն պահին որևէ մեկը պետք է շարունակի կրել պետական պատասխանատվությունը, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները և պահպանել Արցախի պետականության գաղափարը։ Ես չէի կարող թույլ տալ, որ ստեղծված դժվարին պայմաններում պետական ինստիտուտների պահպանման հարցը մնա անտեր և բարձիթողի վիճակում։

Շատ դեպքերում այդ ճանապարհին կողքիս չեն եղել նրանք, ովքեր Արցախի լավ օրերին պատրաստ էին ամեն քայլի դիմել պաշտոն ստանալու համար։ Երբ պաշտոնը հնարավորություն էր, ազդեցություն և արտոնություն, ցանկացողները շատ էին։ Երբ այն դարձավ պայքար, ճնշում, ծանր պատասխանատվություն և անձնական զոհողություն, շատերը պարզապես հեռացան։

Ես երբեք պաշտոնի չեմ ձգտել։ Ես մնացել եմ ու շարունակել եմ պայքարել, որովհետև պարտավորված եմ զգացել թե՛ հորս հիշատակի, թե՛ մեր ժողովրդի, թե՛ Արցախի առջև։

Սակայն վերջին ժամանակահատվածում իմ անձի շուրջ ձևավորված կեղծ և արհեստական խոսակցությունները, շրջանառվող անհիմն մեղադրանքներն ու զրպարտությունները ևս ազդել են այս որոշման կայացման վրա։ Չեմ ցանկանում, որ իմ անձի դեմ ուղղված նպատակային արշավը որևէ կերպ ստվեր նետի Արցախի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների և Ազգային ժողովի հեղինակության վրա։

Երբ անհրաժեշտ միասնականությունն ու ընդհանուր պատասխանատվությունը բացակայում են, մեկ կամ մի քանի հոգի չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։ Ուստի այս որոշումը նաև պետական կառույցը անձնական շահարկումներից և արհեստականորեն ստեղծված հակադրություններից զերծ պահելու գիտակցված քայլ է։ Հետևաբար ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Այս հրաժարականը չի նշանակում հրաժարում Արցախից։ Չի նշանակում հրաժարում մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությունից և այն պայքարից, որի համար մեր ընտանիքն արդեն իսկ վճարել է կյանքի գնով։ Պաշտոնը ժամանակավոր է։ Արցախը, մեր ժողովրդի ցավը, մեր հերոսների հիշատակը և նրանց առաջ ունեցած պարտքը՝ մշտական։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, պատգամավորներին և գործընկերներին, որոնք այս ամբողջ ընթացքում մնացել են իրենց պատասխանատվության և ազգային նպատակների կողքին։

Համոզված եմ՝ մեր ժողովրդի կամքը հնարավոր չէ կոտրել։ Արցախի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ կա իր հայրենիքի նկատմամբ իրավունք ունեցող ժողովուրդ, քանի դեռ կա վերադարձի պահանջ, և քանի դեռ մեր զոհված հերոսների հիշատակը մեզ պարտավորեցնում է չհանձնվել։ Համոզված եմ, որ Ազգային ժողովը և բոլոր պետական կառույցները կշարունակեն իրենց գործունեությունը՝ անսասան մնալով մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և ազգային նպատակների իրագործման ճանապարհին։

Փա՛ռք մեր հայրենիքին։
Փա՛ռք Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին։
Պատի՛վ մեր ժողովրդին։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՀարգելի հայրենակիցներՎերջին օրերին համացանց...
17/06/2026

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարգելի հայրենակիցներ

Վերջին օրերին համացանցում և հանրային տարբեր հարթակներում որոշ անձանց կողմից շրջանառվում են «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների վերաբերյալ միակողմանի, չճշտված և քաղաքական շահարկումների հիմք դարձած հրապարակումներ։

Հանրությանը մոտ ստեղծված տարակուսանքն ու կասկածը փարատելու նպատակով պաշտոնապես հայտնում եմ, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ի կողմից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են ինձ՝ որպես Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, բացառապես պաշտոնական գործունեության ապահովման և դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։ Այդ միջոցները չեն հանդիսացել անձնական եկամուտ և տնօրինվել են Արցախի Հանրապետության պետական ու հանրային շահերից բխող խնդիրների լուծման համար։

Անընդունելի է, երբ առանձին անձինք, առանց փաստերին տիրապետելու և որևէ հիմնավոր ապացույց ներկայացնելու, սոցհարթակներում փորձում են հանրային զգայուն թեմաները վերածել քաղաքական հաշվեհարդարի, վարկաբեկման և կեղծ օրակարգերի ձևավորման։

Որևէ բարձրաձայն հայտարարություն, ենթադրություն կամ սոցիալական ցանցերում տարածված գրառում դեռևս փաստ չէ։ Հանրությանը մոլորեցնելու, կեղծ տեղեկատվություն տարածելու և մարդկանց հեղինակությունը թիրախավորելու փորձերը չեն կարող փոխարինել փաստերի վրա հիմնված, իրավական և մասնագիտական գնահատականին։

Հարցի նկատմամբ հանրային հետաքրքրությունը հաշվի առնելով՝ առաջիկա օրերին կձևավորվի հատուկ հանձնաժողով, որի առջև խնդիր կդրվի բազմակողմանիորեն ուսումնասիրել Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը, ինչպես նաև նշված դրամական միջոցների նպատակային օգտագործման հետ կապված բոլոր հանգամանքները։

Հանձնաժողովին կտրամադրվեն ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ֆինանսական հաշվետվությունները, ծախսերը հիմնավորող նյութերն ու համապատասխան պարզաբանումները։

Ուսումնասիրության գործընթացը պետք է լինի անաչառ և զերծ քաղաքական ճնշումներից ու նախապես ձևավորված գնահատականներից։ Դրա ավարտից հետո հանձնաժողովը կներկայացնի փաստերի վրա հիմնված եզրակացություն և համապատասխան առաջարկություններ։

Վստահեցնում եմ՝ թաքցնելու որևէ փաստ կամ հանգամանք չկա։ Հանրությանը հուզող բոլոր հարցերը կստանան հստակ, սպառիչ և փաստերով հիմնավորված պատասխաններ։

Միաժամանակ հստակ արձանագրում եմ՝ անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով որևէ մեկին չի հաջողվելու ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության կամ իմ հեղինակության վրա։

Հանրային հարթակներում աղմուկ բարձրացնելը դեռևս ապացույց չէ, իսկ փաստերի բացակայությունը չի կարող փոխարինվել քաղաքական պատվերով, անձնական վիրավորանքներով և հասարակությանը մոլորեցնելու փորձերով։

Նրանք, ովքեր առանց որևէ հիմնավոր փաստաթղթի հանդես են գալիս որպես մեղադրող, ուսումնասիրության ավարտից հետո պարտավոր են լինելու պատասխան տալ իրենց տարածած յուրաքանչյուր կեղծ տեղեկության և վարկաբեկող հայտարարության համար։

Ես պատրաստ եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը և պատասխանել յուրաքանչյուր հիմնավորված հարցի, սակայն չեմ պատրաստվում լռությամբ հետևել, թե ինչպես են առանձին անձինք Արցախի և արցախահայության ծանրագույն վիճակն օգտագործում քաղաքական հաշվարկների, անձնական վրեժխնդրության և էժան հեղինակություն ձեռք բերելու համար։
Հանձնախմբի աշխատանքի արդյունքում իրավական գնահատականի ենթակա որևէ հանգամանք ի հայտ գալու պարագայում այն կքննարկվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության շրջանակում։ Նույն իրավական սկզբունքով պետք է գնահատվեն նաև զրպարտության, ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածման և անձի հեղինակությանը միտումնավոր վնաս հասցնելու հնարավոր հանգամանքները։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԽՈՐՀՐԴԱՐ...
05/06/2026

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու Արցախի բռնազավթումից և Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո՝ հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջանում։ Այս ընտրությունների արդյունքները վճռորոշ նշանակություն կունենան Հայաստանի պետականության, ազգային անվտանգության և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։

Մտահոգիչ է, որ նախընտրական շրջանում առողջ մրցակցությունը և քաղաքական տեսակետների ու ծրագրերի ազատ ներկայացումը վերածվել են հասարակության պառակտման, ատելության քարոզի և վարչական ռեսուրսների կիրառման գործընթացի՝ ուղեկցվելով քաղաքական հետապնդումներով, ընտրովի արդարադատությամբ և ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներով։ Այս ամենից զերծ չեն մնացել նաև արցախահայերը, որոնց նկատմամբ ատելության սերմանումն ու պառակտման նկրտումները շարունակվել և ավելի են սաստկացել։

Անընդունելի է ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ իրականացվող քաղաքականության քարոզչությունը, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի նսեմացումն ու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու փորձերը։ Արցախի ժողովուրդը սեփական փորձով կրել է այս քաղաքականության ծանր հետևանքները։

Համոզված եմ, որ ինչպես այս ընտրություններին մասնակցող արցախահայությունը, այնպես էլ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը տարբերում են ճշմարտությունը ստից, կեղծիքից ու աճպարարությունից, մեռելային լռությունը՝ իրական խաղաղությունից, օտարների ու թշնամիների նկատմամբ ծառայամտությունը՝ համագործակցությունից, տգետ արկածախնդրությունը՝ քաղաքականությունից, և հունիսի 7-ին կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը և Հայաստանի Հանրապետության համար ապահովել իրապես խաղաղ ու արժանապատիվ ապագա:

Այսուհետ ևս բոլոր հնարավոր օրինական միջոցներով հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու մեր բնօրրան վերադառնալու, մեր պետականության վերականգնման իղձերի իրականացմանը:

Պատրաստակամ ենք Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների հետ լիակատար համագործակցության՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության, մեր ողջ ժողովրդի բարգավաճման ու Հայաստանի Հանրապետության զորացման։

27/05/2026

Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՍիրելի' հայրենակիցներՕգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին...
27/05/2026

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի' հայրենակիցներ

Օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա, չբավարարվելով
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանմամբ,
• Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ոտնահարմամբ ու կեղծ «հիմնավորումներով» Արցախը Ադրբեջանին հանձնելու աննախադեպ ապազգային գործունեությամբ,
• Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության ու խտրականության շարունակական քարոզչությամբ և Արցախի կորստի հետ չհաշտվող արցախցիների հալածանքներով,
Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ։ ՀՀ վարչական դատարանի նախագահի որոշմամբ անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետությանը պատկանող շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը արցախցիների համար ոչ թե անշարժ գույք է կամ պարզապես տարածք, այլ մի վայր, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունն ու նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով սահմանված ու 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատված իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։

Այս հակահայ գործողությունները չեն կոտրելու մեր կամքը՝ պատերազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններով ոտնահարված Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնելու՝ Արցախ վերադարձն ապահովելու և պետականության վերականգնման ուղղությամբ,
Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին՝ բողոքի ձայն բարձրացնելով ի պաշտպանություն մեր անօտարելի իրավունքների վերականգնման:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցելությունը Կիպրոսի ՀանրապետությունԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի ...
19/05/2026

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցելությունը Կիպրոսի Հանրապետություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ուղեկցությամբ, սույն թվականի մայիսի 13-16-ը Կիպրոս կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի կողմից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, (ECR) խմբակցության անդամ Գեադիս Գեադիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ողջունել է Արցախի ներկայացուցիչներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ՝ Արցախի հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ, հավատարիմ մնալով արդարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքներին, շարունակելու է իր աջակցությունը Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործին։
Աշոտ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Գեադիս Գեադիին հայանպաստ դիրքորոշման համար։ Նա անդրադարձել է Ադրբեջանում ընթացող հայազգի գերիների ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով որոշ փաստեր այդ կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը։

Կիպրոս կատարած այցելության ընթացքում, քաղաքական հանդիպումներին զուգահեռ, մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն ու ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը այցելեցին Կիպրոսի Հայոց թեմի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Գերշ. Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոսի հետ։ Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում, քննարկվեցին Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Այնուհետև տեղի ունեցավ այցելություն «Նարեկ» վարժարան, որտեղ հյուրերին դիմավորեցին վարժարանի տնօրինությունն ու հոգաբարձուների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դպրոցի կրթական և դաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև առկա մարտահրավերներին։ Աշոտ Դանիելյանը բարձր գնահատեց վարժարանի ազգային և կրթական գործունեությունը։

Նույն օրը երեկոյան հանդիպում տեղի ունեցավ Կիպրոսի հայկական համայնքի և պետական ներկայացուցչի հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանին և Արցախին վերաբերող զարգացումներին։

Սիրելի՛ հայրենակիցներ,Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հան...
09/05/2026

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։
Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայը ապրի ազատ ու արժանապատիվ։

Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը հավերժ է, իսկ անունները՝ անջնջելի մեր սրտերում։
Արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի, որովհետև մեր ուժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է։

Թող Մայիսի 9-ը միշտ մնա հավատքի, պայքարի և վերածննդի խորհրդանիշ։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։

Address

Stepanakert
375000

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37447943681

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արցախի Հանրապետության Ազգային ժողով Artsakh Republic National Assembly:

Shortcuts

Share