Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia

  • Home
  • Georgia
  • Tbilisi
  • Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia

Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia Embassy of the Republic of Armenia to Georgia/Վրաստանում Հայաստանի Հանրապե

Դեսպանություն - (+995 32) 295 17 23, (+374 60) 620 756
Հյուպատոսական բաժին/ երկուշաբթիից ուրբաթ ժամը 14։00-17։00 - (+995 32) 295 09 77, (+374 60) 620 755
Թեժ գիծ - (+995 599) 09 54 64

Embassy (+995 32) 295 17 23, (+374 60) 620 756
Consular section/ from Monday to Friday at 14:00-17:00 - (+995 32) 295 09 77, (+374 60) 620 755
Hot line - (+995 599) 09 54 64

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվ...
31/07/2026

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ Մասնավորապես՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։
ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքն՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը։

🗓️ Հուլիսի 23📍Թբիլիսի ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառ...
24/07/2026

🗓️ Հուլիսի 23
📍Թբիլիսի

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։
Քննարկվեցին ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումներին և դրանք հնարավորինս կանխելու ճանապարհներին։

🗓️ Հուլիսի 14📍 ԳուրջաանիՎրաստանում ՀՀ դեսպան Ա.Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Գուրջաան...
24/07/2026

🗓️ Հուլիսի 14
📍 Գուրջաանի

Վրաստանում ՀՀ դեսպան Ա.Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Գուրջաանիի քաղաքապետ Գիորգի Մաճավարիանիի հետ:
Զրուցակիցները քննարկեցին Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

🗓️ Հուլիսի 14📍 Թելավի Վրաստանում ՀՀ դեսպան Ա.Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց շրջանում Վ...
24/07/2026

🗓️ Հուլիսի 14
📍 Թելավի

Վրաստանում ՀՀ դեսպան Ա.Սմբատյանը Կախեթիի շրջան աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց շրջանում Վրաստանի կառավարության պետական լիազոր ներկայացուցիչ Պլատոն Կալմախելիձեի հետ:
Քննարկվեցին ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

🗓️ Հուլիսի 16📍 Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանք...
16/07/2026

🗓️ Հուլիսի 16

📍 Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը։
Հանդիպմանը մասնակցեցին վրացական գրեթե բոլոր խոշոր մեծածախ առևտրային ցանցերի՝ «Ori nabiji», «Carrefour», «Agrohub», «Ambari», «Armenia», «Daily Group», «Goodwill», «Nikora», «Smart Retail», «Viva», «Zgapari» ընկերությունների վաճառքի և ներմուծման հարցերով ղեկավարները, Վրաստանի «Մանրածախ առևտրի ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Սոփիո Քաշակաշվիլին։
Բացման խոսքում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է ձևավորել արդյունավետ մասնագիտական հարթակ՝ համագործակցության ընդլայնման, առկա հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև նոր գործարար կապերի հաստատման համար։
Սահիկաշարի միջոցով ներկայացվեցին Հայաստանի արտահանող և արտադրող ընկերությունների առաջարկներ, արտահանման համար պատրաստ արտադրատեսակների ցանկ, ինչպես նաև հայկական լոգիստիկ ընկերությունների տվյալներ։

30/06/2026
30/06/2026
Հունիսի 26–28-ը Թբիլիսիում կայացավ «United Summit for Youth 2026» երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաս...
30/06/2026

Հունիսի 26–28-ը Թբիլիսիում կայացավ «United Summit for Youth 2026» երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանից ժամանած երիտասարդների խումբ։

Համաժողովին դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով երիտասարդների միջև համագործակցության, փորձի փոխանակման և փոխադարձ կապերի ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև նման տարածաշրջանային նախաձեռնությունների նշանակությունը:
Համաժողովի շրջանակներում անցկացվել են քննարկումներ, կրթական և գործնական աշխատանքային նիստեր՝ ուղղված երիտասարդների առաջնորդական հմտությունների զարգացմանը:

🗓️ Հունիսի 23–25📍Թբիլիսիում տեղի ունեցավ «Հանրային/պետական հաստատությունների վերափոխում. նորարարություն, հաշվետվողականու...
29/06/2026

🗓️ Հունիսի 23–25
📍Թբիլիսիում տեղի ունեցավ «Հանրային/պետական հաստատությունների վերափոխում. նորարարություն, հաշվետվողականություն, մասնակցություն և ներառականություն» խորագրով ՄԱԿ Հանրային ծառայությունների ֆորումը (UN Public Service Forum 2026), որին մասնակցեց Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վ. Պողոսյանը:
Միջոցառումը հանդիսանում էր ՄԱԿ-ի հանրային կառավարման ոլորտի կարևորագույն միջազգային հարթակներից մեկը և միավորում էր պետական կառավարման ոլորտի նախարարների, բարձր պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, գիտական շրջանակների և քաղհասարակության ներկայացուցիչների։
Բացման խոսքով հանդես եկան Վրաստանի վարչապես Ի. Կոբախիձեն, արդարադատության նախարար Պաատա Սալիան, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լ. Ցզյունհուանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Address

Tetelashvili Street 4
Tbilisi
0102

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+995322951723

Alerts

Be the first to know and let us send you an email when Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia:

Shortcuts

Share