Երուսաղէմ Երուսաղէմ Jerusalem Jerusalem Արտակ Սրկ Թադեւոսյան

  • Home
  • Israel
  • Jerusalem
  • Երուսաղէմ Երուսաղէմ Jerusalem Jerusalem Արտակ Սրկ Թադեւոսյան

Երուսաղէմ Երուսաղէմ Jerusalem Jerusalem Արտակ Սրկ Թադեւոսյան Յարութեան Տաճար

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս Քեզ ենք նայում, մեր տկար բնու...
07/07/2026

Այլ ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս և ունկնդրության կարոտյալներս
Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած քահանայապե՛տդ Հիսուս:
Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:
Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:
Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք:
Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:
Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:
Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:
Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քաւի՛ր,
խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր:
Դո՛ւ ես յույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավութիւն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն:
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը:
Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, և խոստացար:
Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

Կեսօրին անապատում մոլորված մի եգիպտացի, հոգնած ու ծարաված, հասնում է մի մեծ վանական համալիրի, ուր վանականները պատրաստվու...
26/06/2026

Կեսօրին անապատում մոլորված մի եգիպտացի, հոգնած ու ծարաված, հասնում է մի մեծ վանական համալիրի, ուր վանականները պատրաստվում էին միջօրեի աղոթքին: Եգիպտացին հիանում է` տեսնելով մի վանականի, որը ջանադրաբար աղոթում էր, եռանդուն կերպով անդադար ծնկի իջնելով և բարձրանալով: Մոտենում է և խմելու ջուր խնդրում: Վանականի դեմքը խոժոռվում է, ու նա զայրացած ասում է.

-Երեք օր է շարունակաբար աղոթում եմ և Աստծուց մեղքերի թողություն խնդրում, իսկ դու եկել ես ու սատանայի միջոցով ինձ աղոթքի՞ց ես ուզում կտրել.

Շփոթված եգիպտացին ներողություն է խնդրում և մտավախությամբ մոտենում մի այլ վանականի, որը ծնկի իջած նույնպես աղոթում էր ու կրկին խմելու ջուր խնդրում:
Այս վանականը դադարեցնում է աղոթքը, կանգնում, ուրախությամբ գնում և խմելու ջուր բերում:
Եգիպտացին հարցնում է.

-Իսկ այն եռանդուն աղոթող վանականի մոտ ով է կանգնած ?, որ նրան անընդհատ քաջալերում է անդադար աղոթել և ծնկի իջնել:

Այս վանականը ժպտում է և պատասխանում.

-Սատանան է, որ նրան այդպես եռանդուն քաջալերում է աղոթել և մեղքերի թողություն խնդրել…..

HISTORIC CONSECRATION & CHURCH NAMING CEREMONY  We joyfully invite you to the Consecration and Naming Ceremony of the Ne...
11/06/2026

HISTORIC CONSECRATION &
CHURCH NAMING CEREMONY

We joyfully invite you to the Consecration and Naming Ceremony of the New Armenian Church in Denver, presided over by His Eminence Archbishop Hovnan Derderian, Primate of the Western Diocese.

Sunday, June 28th, 2026 at 10:30 AM
Armenian Church of Denver
7462 S Everett Street, Littleton, CO 80128

This is a blessed and historic day for our community. All are warmly welcome to join us!

Ժամանակը կգա, և ես ցած կնետեմ այս բեռը (առակ)Ճանապահով մի ճամփորդ էր գնում: Նա շալակած բեռ էր կրում: Այնքան երկար էր գնո...
02/06/2026

Ժամանակը կգա, և ես ցած կնետեմ այս բեռը (առակ)

Ճանապահով մի ճամփորդ էր գնում: Նա շալակած բեռ էր կրում: Այնքան երկար էր գնում, որ արդեն մոռացել էր, թե որտեղից է սկսել իր ուղին և դեպի ուր է գնում: Նա մոռացել էր, թե որտեղից է բերել այդ բեռը: Նաև չգիտեր, թե այն իր ինչին է պետք: Պարզապես ճանապարհի ընթացքում սովորել էր իր բեռանը և այն հարազատ էր համարում:

Բեռը ծանր էր, և ճամփորդը շարունակ մտածում էր. «Ժամանակը կգա, և ես ցած կնետեմ այն: Այդ ժամանակ կուղղեմ հոգնած մեջքս և կկարողանամ շարունակել գնալ որպես ազատ մարդ»: Բայց ժամանակը անցնում էր, իսկ ճամփորդը կրում ու կրում էր այդ ծանրությունը:

Հիմա նա միայն այն մասին էր մտածում, որ հանկարծ չսայթաքի, ցեխի մեջ չխրվի, ոտքը քարին չառնի. չէ որ բեռան հետ ընկնելը վտանգավոր էր: Ամեն անգամ, երբ նրա վիճակն անտանելի էր դառնում, և չէր կարողանում առաջ գնալ, պատրաստ էր լինում ցած գցել բեռը, բայց ամեն անգամ կասկածները բզկտում էին նրան. բեռան հետ նա պաշտպանված էր զգում իրեն:

Մի անգամ ուժերը գրեթե լիովին լքեցին, և նա որոշեց իրականացնել իր երազանքը: Նա բեռը ցած նետեց, և թեթևանալու փոխարեն սարսափի ճիչ դուրս եկավ նրա կրծքից. քանի դեռ նա համբերում էր, այդ ընթացքում վերածվել էր սապատավորի:

Շնորհակալութի՛ւն քեզի, Քրիստո՛ս Թագաւոր, որ անարժանս արժանի համարեցիր սուրբ Մարմինիդ եւ Արիւնիդ հաղորդուելու:Եւ հիմա, կ’...
01/06/2026

Շնորհակալութի՛ւն քեզի, Քրիստո՛ս Թագաւոր, որ անարժանս արժանի համարեցիր սուրբ Մարմինիդ եւ Արիւնիդ հաղորդուելու:

Եւ հիմա, կ’աղաչե՜նք, թող այս ճաշակումը դատապարտութեան առիթ չըլլա՛յ մեզի, այլ՝ մեղքերու քաւութիւն եւ թողութիւն, հոգիներու ու մարմիններու՝ առողջութիւն, եւ ամէն առաքինի գործերու մղիչ: Որպէսզի ասիկա սրբէ մեր շունչը, հոգին ու մարմինը, եւ մեզ տաճար եւ բնակարան դարձնէ ամենասուրբ Երրորդութեանդ: Եւ մենք սուրբերուդ հետ միասին փառաւորելու քեզ՝ Հօրդ եւ Սուրբ Հոգիիդ հետ միասին. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

ՇՆՈՐՀԵԱ ՄԵԶ, ՏԷՐ (հատված)Շնորհիր մեզ, Տեր,այս գիշեր քո երկնային խաղաղությունն ու քո Սուրբ Խաչի ամենահաղթ զորությամբ պահի...
07/02/2026

ՇՆՈՐՀԵԱ ՄԵԶ, ՏԷՐ (հատված)

Շնորհիր մեզ, Տեր,
այս գիշեր քո երկնային խաղաղությունն ու
քո Սուրբ Խաչի ամենահաղթ զորությամբ պահիր մեզ թշնամական պատրանքներից։

Իմ փրկության Տեր Աստված, գիշեր-ցերեկ աղաչում եմ քեզ.
թող աղոթքներս առջեւդ ընդունելի լինեն, ականջալուր եղիր դրանց
Քո պաշտպանությունը թող մեզ վրա լինի։

Սուրբ Խաչիդ զորությունն առաքիր, որ ամեն ժամ պահպանի մեզ։
Արժանի արա, Տեր, այս գիշերը խաղաղությամբ անցկացնելու եւ առանց մեղքերի պահիր մեզ։
Մեզ հետ է մեր Տեր Աստվածը, իմացեք անհավատներ եւ դուք պիտի պարտվեք, քանզի Աստված մեզ հետ է։

Եւ այս պիտի լսեք աշխարհի բոլոր ծագերում, որ Աստված մեզ հետ է։
Եւ հզորացյալներդ պիտի պարտվեք, քանզի Աստված մեզ հետ է։
Եւ թեկուզեւ դարձյալ զորանաք, դարձյալ պարտության եք մատնվելու, քանզի Աստված մեզ հետ է։
Եւ այն չարամտությունները որ խորհում եք, խափանում է Տերը, քանզի Աստված մեզ հետ է...
Եւ փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս, հավիտենից ամեն

Address

Armenian Orthodox Patriarchate Road
Jerusalem
14235

Telephone

+972584848098

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երուսաղէմ Երուսաղէմ Jerusalem Jerusalem Արտակ Սրկ Թադեւոսյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Երուսաղէմ Երուսաղէմ Jerusalem Jerusalem Արտակ Սրկ Թադեւոսյան:

Shortcuts

Share