04/08/2026
Armenia: Centemero (Pam), congratulazioni a Ruben Rubinyan per l'elezione a presidente dell'assemblea nazionale
Roma, 04 ago 11:20 - (Agenzia Nova) - "Desidero rivolgere le mie più sincere congratulazioni a Ruben Rubinyan per la sua elezione alla Presidenza dell'Assemblea Nazionale della Repubblica d'Armenia. Si tratta di un incarico di grande responsabilità, che assume un valore particolare in una fase cruciale per il futuro del Paese e dell'intera regione". Lo dichiara Giulio Centemero, deputato della Lega e presidente dell'Assemblea parlamentare del mediterraneo (Pam), nonché presidente dell'Intergruppo parlamentare di Amicizia Italia-Armenia. "Sono certo che il Presidente Rubinyan saprà guidare i lavori parlamentari con equilibrio, autorevolezza e spirito di dialogo, contribuendo al rafforzamento delle istituzioni democratiche armene e alla promozione della stabilità nel Caucaso meridionale. L'Assemblea Parlamentare del Mediterraneo continuerà a sostenere ogni iniziativa volta a favorire il dialogo, la cooperazione parlamentare e la pace nella regione. In questo quadro, auspico di poter collaborare presto con il nuovo presidente dell'Assemblea nazionale per rafforzare ulteriormente i rapporti tra i nostri Parlamenti e promuovere iniziative comuni nell'ambito della diplomazia parlamentare. Rivolgo inoltre un sentito ringraziamento ad Alen Simonyan per il lavoro svolto alla guida dell'Assemblea Nazionale negli ultimi anni e per la collaborazione sempre costruttiva instaurata con la Pam", conclude Centemero. (Rin) © Agenzia Nova - Riproduzione riservata
Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջուլիա Չենտեմերոն շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հռոմ, օգոստոսի 4, (Agenzia Nova) – «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Սա մեծ պատասխանատվություն ենթադրող բարձրագույն պետական պաշտոն է, որի նշանակությունն առավել ընդգծվում է Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագայի համար վճռորոշ այս ժամանակահատվածում»։
Այս մասին հայտարարել է «Լեգա» կուսակցության անդամ, Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովի նախագահ և Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն։
«Վստահ եմ, որ նախագահ Ռուբինյանը կղեկավարի Ազգային ժողովի աշխատանքը հավասարակշռվածությամբ, հեղինակությամբ և կառուցողական երկխոսության ոգով՝ նպաստելով Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը և Հարավային Կովկասում կայունության ու համագործակցության խթանմանը։
Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովը շարունակելու է աջակցել տարածաշրջանում երկխոսության, խորհրդարանական համագործակցության և խաղաղության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։
Այս համատեքստում ակնկալում եմ շուտով համագործակցել Ազգային ժողովի նոր նախագահի հետ՝ մեր խորհրդարանների միջև կապերն առավել խորացնելու և խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համատեղ նախաձեռնությունները զարգացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ալեն Սիմոնյանին՝ վերջին տարիներին Ազգային ժողովը ղեկավարելու ընթացքում կատարած աշխատանքի և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում ձևավորված կառուցողական համագործակցության համար»
© Agenzia Nova
"Desidero rivolgere le mie più sincere congratulazioni a Ruben Rubinyan per la sua elezione alla Presidenza dell'Assemblea Nazionale della...