20/07/2026
Nell’ambito del programma del Governo della Repubblica d’Armenia volto a sostenere l’accesso delle imprese armene ai mercati europei, oggi, presso il Consolato, si è svolto un proficuo incontro con il Viceministro dell’Economia della Repubblica d’Armenia, S.E. Anushik Avetyan, l’Ambasciatore della Repubblica d’Armenia in Italia, S.E. Vladimir Karapetyan, la Responsabile del Programma Investimenti Gohar Abajyan, il Presidente di CONFAI Venezia, Marco Zecchinel, il Direttore Generale Nicola Zanon e alcuni membri del Consiglio Direttivo.
Nel corso dell’incontro sono state condivise idee e informazioni utili a favorire la promozione dei prodotti armeni nei diversi settori di competenza, con l’obiettivo di rafforzare la collaborazione economica e creare nuove opportunità di sviluppo commerciale tra Armenia e Italia.
Successivamente, la delegazione è stata ricevuta dal Prefetto di Venezia, Dott. Darco Pellos, in un clima di grande cordialità e collaborazione istituzionale.
Հայկական ձեռնարկությունների մուտքը եվրոպական շուկաներ խթանելուն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում այսօր հյուպատոսարանում կայացավ արդյունավետ հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելի, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնի և կառավարման խորհրդի անդամների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության զարգացման հեռանկարները, փոխանակվեցին գաղափարներ և օգտակար տեղեկություններ՝ տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի առաջխաղացմանը նպաստելու, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական կապերն ամրապնդելու և առևտրատնտեսական համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Այնուհետև Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը ջերմ և բարեկամական մթնոլորտում ընդունեց պատվիրակությանը՝ ընդգծելով երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևորությունը։