07/08/2026
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ
2026թ․ օգոստոսի 7-ին Չոլպոն-Ատա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ:
ՂրՀ նախագահ Սադիր Ժապարովը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով։ «Մաղթում եմ հաջողություններ երկրի հետագա զարգացմանը և հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված խնդիրների իրականացման գործում։ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վերջին տարիներին նշանակալի արդյունքների է հասել սոցիալ-տնտեսական զարգացման և կարևոր վերափոխումների իրականացման ոլորտներում, ինչպես նաև հետևողականորեն մեծացնում է իր դերակատարությունը միջազգային ասպարեզում»,-ասել է Ղրղզստանի Հանրապետության նախագահը։
ՂրՀ նախագահն ընդգծել է ՀՀ վարչապետի ջանքերը՝ Հարավային Կովկասում բարեկամության և բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանն ուղղված և համոզմունք հայտնել, որ խաղաղության և կայունության ապահովումը կայուն աճի և ժողովրդի բարեկեցության բարձրացման կարևոր պայման է։ «Այս համատեքստում Ղրղզստանը կարևորում է ավանդական բարեկամության, փոխադարձ հարգանքի և մեր երկրների արժեքների ընդհանրության վրա հիմնված՝ Ղրղզստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է կառուցողական քաղաքական երկխոսությամբ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ձգտմամբ: Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստանի և Հայաստանի միջև բարեկամությանը և հնարավորություն կտա նախանշելու երկու երկրների միջև գործընկերության հետագա զարգացման հեռանկարային քայլերը»,-նշել է Ղրղզստանի նախագահը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել ՂրՀ նախագահ Սադիր Ժապարովին՝ Ղրղզստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ոչ մշտական) անդամ ընտրվելու առիթով։ «Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը։ Շնորհավորում եմ նաև այն հաջողությունների կապակցությամբ, որոնք արդեն իսկ տեսանելի են անզեն աչքով։ Դա իսկապես շատ տպավորիչ է»,-ասել է ՀՀ վարչապետը։
Անդրադառնալով Ղրղզստանում արձանագրված տնտեսական բարձր աճին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա կնպաստի երկրում կենսամակարդակի բարձրացմանը, ինչը Ղրղզստանի կառավարության և նախագահ Սադիր Ժապարովի անձնական հաջողությունն է։ «Եվ, իհարկե, դա նոր հնարավորություններ է ստեղծում Ղրղզստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համար։ Ցավոք, չնայած մեր երկու երկրներն էլ Եվրասիական տնտեսական միության անդամ են, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ, սակայն վերջին շրջանում որոշակի տեղաշարժ է նկատվում։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում։ Դա կնպաստի Ղրղզստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի ընդլայնմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
https://youtu.be/68uKdRP2J9c?si=lNjH0tvgoNnfxPtH
Состоялась встреча Премьер-министра Республики Армения с Президентом Кыргызской Республики
7 августа 2026 года в городе Чолпон-Ата состоялась встреча Премьер-министра Никола Пашиняна с Президентом Кыргызской Республики Садыром Жапаровым.
Президент КР Садыр Жапаров приветствовал Премьер-министра РА Никола Пашиняна и поздравил его с успешным проведением парламентских выборов и назначением на должность Премьер-министра. «Желаю успехов в реализации поставленных задач, направленных на дальнейшее развитие страны и повышение благосостояния армянского народа. Под Вашим руководством Армения за последние годы достигла значительных результатов в социально-экономическом развитии, реализации важных преобразований, а также последовательно повышает свою роль на международной арене», - сказал президент Кыргызской Республики.
Президент КР подчеркнул усилия Премьер-министра Армении по формированию атмосферы дружбы и добрососедства на Южном Кавказе и выразил убеждение, что обеспечение мира и стабильности является важным условием устойчивого роста и повышения благосостояния народа. «В данном контексте Кыргызстан придает большое значение дальнейшему развитию кыргызско-армянских отношений, основанных на традиционной дружбе, взаимном уважении и общности ценностей наших стран. Наше взаимодействие характеризуется конструктивным политическим диалогом и стремлением к расширению сотрудничества во всех сферах, представляющих взаимный интерес. Рассчитываю, что сегодняшняя встреча придаст новый импульс кыргызско-армянской дружбе и позволит наметить перспективные шаги по дальнейшему развитию партнерства между двумя странами», - отметил президент Кыргызстана.
Премьер-министр РА Никол Пашинян поблагодарил за теплый прием и поздравил Президента КР Садыра Жапарова с избранием Кыргызстана непостоянным членом Совета Безопасности ООН. «Я надеюсь, что в этом формате нам удастся углублять наши отношения и сотрудничество. Поздравляю также с теми успехами, которые видны уже невооруженным глазом. Это действительно очень впечатляюще», - сказал Премьер-министр Армении.
Коснувшись зафиксированного в Кыргызстане высокого экономического роста, Премьер-министр РА Никол Пашинян подчеркнул, что это будет способствовать повышению уровня жизни в стране, и это успех Правительства Кыргызстана и личный успех Садыра Жапарова. «И, конечно, это создает новые возможности для экономического сотрудничества между Кыргызстаном и Арменией. К сожалению, несмотря на то что обе наши страны являются членами Евразийского экономического союза, из-за логистических проблем наша взаимная торговля не очень велика, но в последнее время намечается какой-то сдвиг. Уверен, что нам удастся развивать сотрудничество в сфере транспорта. Это будет способствовать расширению взаимной торговли между Кыргызстаном и Арменией», - отметил Премьер-министр Пашинян.
https://youtu.be/68uKdRP2J9c?si=lNjH0tvgoNnfxPtH