Archive 2018-2021 Armenia in Warsaw

Archive 2018-2021 Armenia in Warsaw Dane kontaktowe, mapa i wskazówki, formularz kontaktowy, godziny otwarcia, usługi, oceny, zdjęcia, filmy i ogłoszenia od Archive 2018-2021 Armenia in Warsaw, Warsaw.

30/10/2023

❗️For the latest news on the Embassy’s activities, please follow our new page ⬇️

Official page of the Embassy of Armenia in Poland

https://www.facebook.com/205600472799490/posts/6880961848596619/
22/09/2021

https://www.facebook.com/205600472799490/posts/6880961848596619/

English⬇️ Русский⬇️

🔸️Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ինչպես նաև Արևելյան գործընկերության՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը լեհ գործընկերոջը շնորհավորել է 2022թ․ ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել Լեհաստանի գալիք ԵԱՀԿ նախագահության ձևաչափում համագործակցության վերաբերյալ։ Նախարար Ռաուն համառոտ ներկայացրել է լեհական նախագահության ընդհանուր առաջնահերթությունները։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ առանձնահատուկ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրամայականը:

Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ համակարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը և տևական ու համապարփակ կարգավորումը։

English⬇️

🔸️The meeting of Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan with Minister of Foreign Affairs of Poland Zbigniew Rau
On September 22, in the framework of the 76th Session of the UN General Assembly, Minister of Foreign Affairs of Armenia Ararat Mirzoyan held a meeting with Minister of Foreign Affairs of Poland Zbigniew Rau.

The Ministers touched upon a number of issues of bilateral and multilateral agenda, expressing mutual readiness to undertake practical steps for strengthening the mutually beneficial cooperation.

Within the framework of Armenia-EU cooperation, the Ministers discussed issues concerning the implementation process of Armenia-EU Comprehensive and Enhanced Partnership Agreement, as well as issues on cooperation of the Eastern Partnership based on the common values.

The sides exchanged views on the forthcoming OSCE Chairmanship of Poland, as well as on the effective cooperation and common priorities in that field. Minister Rau briefed the general priorities of the Presidency of Poland.
Touching upon the issues of regional security and stability, Minister Ararat Mirzoyan presented the steps being undertaken to eliminate the consequences of the aggression unleashed by Azerbaijan with the direct involvement of Turkey, specifically emphasizing the imperative for the repatriation of Armenian prisoners of war and captured civilians held in Azerbaijan.

Minister Mirzoyan also drew his counterpart's attention to the preservation of the Armenian historical and cultural heritage of Artsakh and the involvement of relevant international organizations in that issue.

Both sides expressed confidence that it is necessary to resume the peace process of the Nagorno-Karabakh conflict within the framework of the OSCE Minsk Group Co-Chairmanship.

Русский⬇️

🔸️​​Встреча министра иностранных дел Армении Арарата Мирзояна и министра иностранных дел Польши Збигнева Рау

22 сентября, в рамках 76-й сессии Генеральной Ассамблеи ООН министр иностранных дел Армении Арарат Мирзоян встретился с министром иностранных дел Польши Збигневом Рау.

Министры коснулись ряда вопросов двусторонней и многосторонней повестки, выразив обоюдную готовность предпринять практические шаги по укреплению сотрудничества.

В рамках партнерства Армения-ЕС министры обсудили вопросы, касающиеся процесса реализации Соглашения о всеобъемлющем и расширенном партнерстве, а также углубления взаимодействия в рамках Восточного партнерства, основанного на общих ценностях.

Стороны обменялись мнениями о сотрудничестве в формате предстоящего председательства Польши в ОБСЕ. Министр Рау кратко представил общие приоритеты польского председательства.
Коснувшись вопросов региональной безопасности и стабильности, министр Мирзоян представил предпринимаемые шаги по устранению последствий агрессии Азербайджана против народа Арцаха, особо подчеркнув важность возвращения армянских военнопленных и гражданских лиц, удерживаемых в Азербайджане.

Министр Мирзоян обратил внимание своего коллеги на вопрос сохранения армянского историко-культурного наследия Арцаха и вовлечения соответствующих международных структур в этот вопрос.

Стороны выразили уверенность в необходимости возобновления процесса мирного урегулирования карабахского конфликта в рамках сопредседательства Минской группы ОБСЕ.

https://youtu.be/BMJ_YSjqMiA

21/09/2021
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 🇦🇲 Անկախության 30-ամյակի կապակցությամբ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Հայկական...
21/09/2021

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 🇦🇲 Անկախության 30-ամյակի կապակցությամբ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի Հայկական պուրակի (Skwer Ormiański) խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի կողմից ծաղկեպսակ տեղադրվեց դեսպանության անունից։ Այնուհետ, Լեհահայոց Հոգևոր հովիվ Տեր Տարոն վարդապետ Ղուլիկյանը Հանրապետական մաղթանք կատարեց օրվա առթիվ։ Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Միջոցառմանը մասնակցեցին Լեհ-հայկական հիմնադրամի (Fundacja Polsko-Ormiańska) նախագահ Արսեն Հովսեփյանը և Հայկական հիմնադրամի (Fundacja Ormiańska) հիմնադիր փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը։

Սիրելի և հարգարժան հայրենակիցներ, բարեկամներԱյսօր Հայաստանի Անկախության 30-ամյա հոբելյանի օրն է: Մեր` ժամանակակիցներիս, ...
21/09/2021

Սիրելի և հարգարժան հայրենակիցներ, բարեկամներ

Այսօր Հայաստանի Անկախության 30-ամյա հոբելյանի օրն է:
Մեր` ժամանակակիցներիս, համար դա Հայաստանի և հայ ժողովրդի հազարամյակների պատմության ամենակարևոր և ամենաառանցքային շրջաններից մեկն է: Հայ ժողովրդի անկախ պետականության ժամանակահատվածները, որքան էլ փափագված, այնքան էլ դյուրին չեն եղել: Անկախությունը մշտապես նվաճվել է պայքարով և նույնպիսի դժվարին պայքարով պահպանվել: Բազմաբնույթ են եղել մարտահրավերները, արգելքներն ու խոչընդոտները: Սակայն երբևէ դրանք չեն արժեզրկել անկախության գաղափարը, չեն նսեմացրել նրա համար պայքարողների անձնուրաց հերոսությունն ու նահատակությունը:
Անկախության այս երեք տասնամյակների հաշվարկը վստահաբար կշարունակվի տասնամյակներով և հարյուրամյակներով: Մենք ունենք հավաքական հասունություն ու խոհեմություն, քաղաքական կամք և հեռատեսություն արձագանքելու և հարմարվելու հարափոփոխ միջավայրի վայրիվերումներին: Եվ, ամենակարևորը, ունենք անհագուրդ ցանկություն առաջ շարժվելու, բարեփոխվելու ու բարելավվելու:

Միաժամանակ, վայրկյան անգամ չպետք է մոռանանք, որ անկախությունը, պետականամետությունը և հայրենասիրությունը պետք է դառնան մեր ամենօրյա ուղեկիցները: Անկախությունը, պետականամետությունը և հայրենասիրությունը գիտակցություն են, կենսակերպ, գործողություն: Դրանք կարող են ապրել և հարատևել, եթե ամուր արմատներ ունեն այն հողի վրա, որի վրա նրա կրողների ամենօրյա կեցությունն է: Հետ հայացք գցենք անցած ուղուն և, ըստ ամենայնի, ամրապնդենք ու շարունակենք անկախ պետականության առաջընթաց երթը:

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանը:

Սամվել Մկրտչյան
Դեսպան

Dear and honorable compatriots, friends,

Today is the 30th anniversary of the Independence of Armenia.
For us – the contemporaries, it is one of the most important and core periods in the millennia old history of Armenia and the Armenian people. The independent time spans of the Armenian people, no matter how cherished they have been, never were smooth and easy. The independence always had been won by struggle and defended by similar struggle. Numerous were the challenges, hurdles and predicaments. But never the idea of independence has been discredited, never the heroism and self-sacrifice of those who fought for it has been denigrated.
The count of these three decades of the independence will be continued for more decades and centenaries. We have the collective maturity and wisdom, political will and foresight to react and adapt to ups and downs of ever changing environment. And, the most important, we have the insatiable wish to move forward, to change and improve.
At the same time, we should not forget even for a second that the independence, pro-state stance and patriotism must become our daily companions. The independence, pro-state stance and patriotism are a consciousness, way of living and action. They can live and endure in case they have strong roots on the land where their bearers live daily lives. Let’s have a look at the road we have covered so far and strengthen and continue to take forward our independent statehood by all means available to us.

Congratulations on the Independence Day of the Republic of Armenia.

Samvel Mkrtchian
Ambassador

Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցավ Սբ. Յեժեգո (Parafia Prawosławna św. wielkomęczennika Jerzego ...
20/09/2021

Սեպտեմբերի 19-ին Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում տեղի ունեցավ Սբ. Յեժեգո (Parafia Prawosławna św. wielkomęczennika Jerzego Zwycięzcy w Białymstoku) եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմում նահատակված հայազգի զավակների հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը։

Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Լեհահայոց Հոգևոր Հովիվ Տեր Տարոն վարդապետ Ղուլիկյանի ձեռամբ կատարված օծման կարգից հետո, իր խոսքում, մասնավորապես, մեծ նշանակություն տվեց և առանձնահատուկ ընդգծեց քրիստոնեական արժեքների և հայապահպանության գաղափարի շուրջ համախմբման կարևորությունը։ Վերոնշյալ Ուղղափառ եկեղեցու ծխական համայնքի քահանայապետ Գժեգոժ Միշիուկը (Ks. mitrat Grzegorz Misijuk) ևս ողջույնի խոսքեր և բարեմաղթանքներ հղեց ներկաներին։

Լեհաստանի տարբեր շրջաններից ժամանած միջոցառման մասնակիցներն իրենց երախտագիտության և գնահատանքի խոսքերն ուղղեցին նաև խաչքարի տեղադրման աշխատանքներում անմիջական ներգրավվածություն ունեցած Օգսեն Սահակյանի ընտանիքին։

Հայտնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 20-ին և 21-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ոչ աշխատանքային օրերի պատճառով Լ...
17/09/2021

Հայտնում ենք, որ ս․թ․ սեպտեմբերի 20-ին և 21-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ոչ աշխատանքային օրերի պատճառով Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։
Մնացյալ օրերին հյուպատոսական բաժինը կշարունակի քաղաքացիների ընդունելությունը սահմանված կարգով։

Informujemy, że w dniach 20.09 - 21.09 br., w Wydziale Konsularnym Ambasady Republiki Armenii w RP nie będzie odbywało się przyjęć ze względu na dni wolne od pracy ogłoszone w Republice Armenii.
W pozostałe dni Wydział Konsularny będzie nadal przyjmował obywateli zgodnie z ustaloną procedurą.

Ս․թ․ սեպտեմբերի 11-ին կայացավ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Երիտասարդ դիվանագետների լեհական ֆորումի ...
14/09/2021

Ս․թ․ սեպտեմբերի 11-ին կայացավ Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Երիտասարդ դիվանագետների լեհական ֆորումի մի խումբ անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպել էր ֆորումի անդամ Վարդան Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներին և օրակարգային հարցերին, ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերություններին։
Հանգամանալից քննարկման առարկա դարձավ աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում։ Ս․ Մկրտչյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը 1990-ականներից մինչ 2020թ. սեպտեմբեր։ Դեսպանը պարզաբանեց Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքները, ադրբեջանա-թուրքական՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մերժելի համագործակցության հետևանքները։ Պատասխաններ տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Երիտասարդ դիվանագետների լեհական ֆորումը գործում է 2002թ․, ունի Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատված գործընկերային կարգավիճակ, ինչպես նաև մասնակցում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներին։

https://snund.am/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af...
10/09/2021

https://snund.am/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%b6%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-30-%d6%80%d5%a4-%d5%b0%d5%b8%d5%a2%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1/?fbclid=IwAR1qfvGft4k9cLwpe9quCwKKlp_89M_X_ZFOev1S51vf74CB3VC-HiP4WUg

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է ս/թ սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստանի Կարպաչ քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտես....

Adres

Warsaw

Ostrzeżenia

Bądź na bieżąco i daj nam wysłać e-mail, gdy Archive 2018-2021 Armenia in Warsaw umieści wiadomości i promocje. Twój adres e-mail nie zostanie wykorzystany do żadnego innego celu i możesz zrezygnować z subskrypcji w dowolnym momencie.

Udostępnij