Regional HayAktiv

Regional HayAktiv �Միավորվել ենք, որ գործենք հանուն «հայ»-ի ու Հայաստանի

🇦🇲 Սիրով հրավիրում ենք միասին նշելու Հայաստանի Անկախության 35-ամյակի օրը։Այս գեղեցիկ առիթով կունենանք նաև ավանդական հարի...
04/09/2026

🇦🇲 Սիրով հրավիրում ենք միասին նշելու Հայաստանի Անկախության 35-ամյակի օրը։
Այս գեղեցիկ առիթով կունենանք նաև ավանդական հարիսայի հյուրասիրություն՝ միասին տոնելու, շփվելու և վայելելու հայկական ավանդույթները։
Սպասում ենք բոլորիդ՝ միասին նշելու մեր հայրենիքի կարևորագույն օրը։
Նախապես գրանցվելը պարտադիր է։

Sommarhälsning  från Regional HayaktivKära följare,Vi vill passa på att önska er alla en riktigt glad och trevlig Midsom...
17/06/2026

Sommarhälsning från Regional Hayaktiv

Kära följare,

Vi vill passa på att önska er alla en riktigt glad och trevlig Midsommar!

Vi hoppas att ni får möjlighet att njuta av sommarens alla glädjeämnen – ljusa dagar, härliga stunder med familj och vänner, god mat och gemenskap. Må solen skina över er och ge energi, glädje och många fina minnen.

Vi önskar er en avkopplande sommar fylld av sol, bad och välförtjänt vila. Ta hand om er och njut av den svenska sommarens skönhet.

Tack för ert engagemang och stöd till Regional Hayaktiv. Vi ser fram emot att fortsätta vårt arbete tillsammans efter sommaren.

Glad Midsommar och en riktigt fin sommar!

Med vänliga hälsningar,
Styrelsen
Regional Hayaktiv

20/05/2026

Տեղեկատվություն՝
Հետաքրքրության դեպքում կապնվել միության նախագահ Անահիտ Պալմի հետ, հեռ. 0705741514

Հարգելի´ հայրենակիցներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երեւանում կանցկացնի Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը՝ կհամախմբելով ավելի քան 800 մասնակցի Հայաստանից եւ սփյուռքից։

Այս տարի գագաթնաժողովը կծառայի որպես համագործակցության եւ երկխոսության յուրահատուկ հարթակ սփյուռքյան մասնագիտական խմբերի, տարբեր ոլորտների նշանավոր հայազգի գործիչների, պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ համայնքային եւ հասարակական ներկայացուցիչների համար։

Քառօրյա գագաթնաժողովը հագեցած կլինի բազմոլորտ քննարկումներով եւ բազմաձևաչափ ծրագրերով՝ պանելային նիստեր, կլոր-սեղան քննարկումներ, աշխատաժողովներ, էքսպո-ցուցահանդես, փորձագիտական հանդիպումներ, համագործակցությանն ուղղված նախաձեռնություններ եւ մշակութային միջոցառումներ։

Գագաթնաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկատվության, գրանցման կարգի եւ այլ մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում։

Հարգանքով՝

Կարեն Ավանեսյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի

Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ

10/05/2026

🇦🇲 Խնջույք և Եվրոտեսիլի Ֆինալի դիտում 🇦🇲

Հարգելի հայրենակիցներ,

Մեծ հաճույքով տեղեկացնում ենք, որ մեր համայնքը կազմակերպում է խնջույք, որի շրջանակում միասին կդիտենք Եվրոտեսիլի ֆինալը և կվայելենք հայկական ավանդական խորովածի համն ու բույրը։

📅 Օր: 16 մայիսի
🕕 Ժամ: 18:00
📍 Վայր: Stora Enens Väg 65, 439 31 Onsala
💵 Մասնակցության վճար: 150 kr

Տեղերի ամրապնդման համար կարող եք դիմել՝
📞 Anait Palm – 0705741514

Միջոցառումը նպատակ ունի ստեղծել բարձրակարգ, համախմբող և արժանապատիվ միջավայր՝ մեր համայնքի անդամների միջև կապերի ամրապնդման, մշակութային համախմբման և միասնական տոնական տրամադրության ձևավորման համար։

Ձեր ներկայությունը մեծապես կզարդարի այս միջոցառումը։

Հարգանքներով՝
Ռեգիոնալ Հայակտիվ

🇦🇲 Festlig kväll och visning av Eurovision finalen 🇦🇲

Kära följare,

Vi har glädjen att bjuda in er till en festlig kväll, där vi samlas för att tillsammans se Eurovision finalen och njuta av armenisk traditionell grill.

📅 Datum: 16 maj
🕕 Tid: 18:00
📍 Plats: Stora Enens Väg 65, 439 31 Onsala
💵 Deltagaravgift: 150 kr

För att boka plats, vänligen kontakta:
📞 Anait Palm – 0705741514

Syftet med evenemanget är att skapa en varm, sammansvetsande och trivsam atmosfär där vi råder gemenskap, delar kultur och njuter av en festlig stund tillsammans.

Vi ser fram emot er närvaro.

Med vänliga hälsningar,
Regional Hayaktiv

Հարգելի հայրենակից,Իմ  մի ազնիվ աշխատանքային անչափ հարգված ընկեր, ազգությամբ քուրդ, որի նախնինները փրկել են բազմաթիվ հայ...
27/04/2026

Հարգելի հայրենակից,

Իմ մի ազնիվ աշխատանքային անչափ հարգված ընկեր, ազգությամբ քուրդ, որի նախնինները փրկել են բազմաթիվ հայեր կոտորածի արհաիվրքներից, գրել է հետևյալ հոդվածը քրդական թերթերից մեկում։
Այն Ձեր ուշադրության եմ ներկայանում իմ թարգմանությամբ։
Շատ հուզիչ է մտքերի թռիչքը Հայոց ականատեսի արտացոլմամբ։

«Հայոց ցեղասպանությունը կընդունե՞ն

Եթե մի ժողովուրդ պատրաստ չէ նույնիսկ միայն ներողություն խնդրել հայերի նման ճնշված մի ժողովրդից՝ մի ներողություն, որն ունի միայն խորհրդանշական նշանակություն և ուրիշ ոչինչ, մի ներողություն, որը ոչ հող է ապահովում, ոչ էլ փոխհատուցում հայ ժողովրդի համար, ապա ինչպե՞ս կարող եմ ակնկալել, որ Թուրքիայում ճանաչվեն քուրդ ժողովրդի իրավունքները։
Հրապարակվել է՝ 27 ապրիլի 2026
Շերքո Վեհբի — Շվեդիա
Թեև հայերիս կոտորածի մասին խոսելիս հայրս աչքերում արցունք էր ունենում։ Նա սեփական աչքերով չէր տեսել հայերի բնաջնջումը։ Բայց նրա հայրը՝ իմ պապը, 1915 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ցեղասպանության ժամանակ գտնվում էր Հյուսիսային Քրդստանում և իր աչքով տեսել էր 20-րդ դարի ամենամեծ հանցագործությունը։ Հայրս միշտ իր հոր խոսքերով էր պատմում․ «Հայերի վրա մի մեծ կոտորած է եկել»։
Ճիշտ 121 տարի առաջ, ներկայիս Թուրքիայի հարավ-արևելքում, օսմանյան բանակը հետապնդել էր հայերին և զանգվածաբար սպանել։ Բռնություն էր գործադրվել հայ կանանց, երեխաների, երիտասարդների և ծերերի նկատմամբ, նրանց ունեցվածքը բռնագրավվել էր, և իրենք էլ ջնջվել էին քարտեզից։
Այն բաներից մեկը, որ որպես ծանր տրավմա մնացել էր պապիս հոգում, և որը նա պատմում էր հորս ու ընկերներին, թուրք սպաների կողմից իրականացված անսահման դաժանությունն էր։ Նրանց աստիճանները տատանվում էին առաջին կարգի սպայից մինչև կապիտան (նաքիբ)։
«Ամեն օր տեսնում էի, թե ինչպես մեծ թվով հղի հայ կանանց բերում էին մի մեծ հրապարակ և զինվորների ու ժողովրդի աչքի առաջ ամենասարսափելի ձևով սպանում… Բարձրաստիճան սպաները իրենց մեջ խաղադրույք էին անում զոհերի վրա, գումար էին դնում այն բանի վրա, թե թուրք սպաներից ով կկարողանա մեկ նիզակահարումով ուղիղ հանել երեխան մոր որովայնից։ Ով կարողանում էր մեկ հարվածով երեխային դուրս բերել մոր արգանդից, հաղթում էր խաղադրույքը… Թուրք սպաներն այնքան էին դա արել, որ արդեն հմտացել էին այդ գործում… Պատկերացրու՝ մինչև այդ հմտությանը հասնելը քանի հղի կին էին պատռել… Հղի կանանց երկու կողմից ծառերին էին կապում… հետո նիզակը ձեռքին զինվորը հեռվից վազելով ամբողջ ուժով խփում էր կնոջ փորին, և երեխան նիզակի ծայրին դուրս էր գալիս… Երբեք չեմ մոռանա այդ կանանց դեմքերը, որոնք մահվանը սպասում էին ահով ու սարսափով՝ իրենց և իրենց երեխաների համար։ Արյունը, փոշին, թուրք սպաների վազքը և հղի կնոջ պատռված որովայնը խառնվում էին իրար։ Կանանց ճիչերը հասնում էին երկինք և խառնվում զինվորների աղմուկին… Այնքան զզվելի տեսարան էր, որ մարդ օրերով հաց չէր կարող ուտել, սիրտը սեղմվում էր»։

Սրանք իմ պապի խոսքերն են։
Այս ամենը ստիպել էր պապիս և նրա մի քանի ընկերներին փրկել մոտ 82 հայի՝ կանանց, երեխաների և ծեր տղամարդկանց ցեղասպանությունից, նրանց թաքցնել և իրենց հետ բերել Հարավային Քրդստանի քաղաքներ։
Այս կերպ թուրքական իշխանությունները ոչնչացրին ավելի քան 1 միլիոն 800 հազար հայի։ Սա մարդկության դեմ հանցագործություն է և ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն։ Ցեղասպանություն, որի պատասխանատվությունը նույնիսկ այսօր Թուրքիայի պետությունը չի ընդունում։
Շվեդիայում 41 տարի ապրելուց և ավելի քան 29 տարի թարգմանիչ աշխատելուց հետո ես հասկանում եմ, թե ինչպիսի տրավմայի է ենթարկվում նա, ով ցեղասպանություն է իրականացնում, և որ նա երբեք հոգեպես հանգիստ չի լինում։ Կարևոր է, որ մարդը ճիշտ լուծում գտնի այդ տրավմայի համար, այլապես այդ հիվանդությունը նրան ամբողջ կյանքում տանջում է՝ կամ նոր հանցագործությունների շղթա է ստեղծում, կամ էլ մարդը ինքն իրեն է կործանում։
Հայ ժողովրդի զոհերի թիվը գնահատվում է մոտ երկու միլիոն։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ զոհերի թիվը միայն մեկ միլիոն է եղել, ապա հարց է առաջանում՝ մեկ միլիոն մարդու ոչնչացնելու համար քանի՞ զինվոր էր պետք։ Ըստ առկա տվյալների, Օսմանյան կայսրության ժամանակ Թուրքիայի բնակչությունը մոտ 19 միլիոն էր, որոնցից ավելի քան 4 միլիոնը մահմեդական չէին։ Կարելի է ասել, եթե թուրք բնակչությունը մոտ 10 միլիոն էր, և մոտ 100 հազար զինվոր մասնակցել էր, ապա շատ մեծ թվով մարդիկ մասնակցել էին այս հանցագործությանը։ Այսինքն՝ յուրաքանչյուր թուրք ընտանիքում կա մեկը, ով մասնակցել է այդ հանցագործությանը և այդ տրավման փոխանցել է հաջորդ սերունդներին։
Քեմալ Աթաթուրքը, փոխանակ բուժելու իր զինվորների տրավման, նրանց ներշնչեց ֆաշիզմ և թրքամոլություն։ «Ես հպարտ եմ, որ թուրք եմ»՝ այս խոսքը կարելի է տեսնել Թուրքիայի բոլոր քաղաքներում, գյուղերում, լեռներում և շենքերում։ Սա հենց Աթաթուրքի խոսքն է, որով նա սնել է սերունդներ։ «Թուրքիայում միայն թուրք կա, ուրիշ ազգ գոյություն չունի, քրդերը լեռնային թուրքեր են»։ Այդ պատճառով հայերի կոտորածից մոտ երկու տասնամյակ անց Շեյխ Ռեզան և բազմաթիվ զազա քրդեր Դերսիմում կոտորվեցին։ Նույն դաժան բանակը մասնակցեց նաև այդ հանցագործություններին։ Թուրքիայի դաժան բանակը դարձավ մարդասպանության շղթա, որը մշտապես նոր որս էր փնտրում։ Իսկ փոքրամասնությունները շարունակում էին տառապել թուրք ռասիստների ձեռքով»։

Մի քանի օրինակ մի ժողովրդի մասին, որը մինչև ոսկորները ֆաշիստ է։
Առաջին օրինակ՝ 1991 թվականին Թուրքիայով վերադառնում էի Քրդստան։ Ստամբուլում նստեցի տաքսի։ Վարորդը հարցրեց․
— Դուք իրանցի՞ եք։
— Ոչ։
— Լավ է, որովհետև շատ եմ ատում իրանցիներին։
— Արաբ ե՞ք։
— Ոչ։
— Լավ է, որովհետև շատ եմ ատում արաբներին։
— Ասորի՞ եք։
— Ոչ։
— Լավ է, որովհետև շատ եմ ատում ասորիներին։ Իսկ դուք ո՞վ եք։
— Քուրդ եմ, Քրդստանից։
(Վարորդը չէր սպասում այդ պատասխանին, աչքերը դուրս եկան տեղից)
— Ի՞նչ քուրդ, ո՞ւր կա Քրդստան։ Այդպիսի երկիր կա՞։ Մի՞թե քրդերը լեռնային թուրքեր չեն, որոնք իրենց լեզուն մոռացել են։
Ես ասացի․
— Եղբայր, ինչպես երևում է, դու ոչ մեկին չես սիրում։ Ասա՝ ինչո՞ւ։ Պարզվեց՝ ատում ես պարսիկին, արաբին, քրդին ու ասորիին։ Լավ, ապա ո՞ւմ ես սիրում։ Նրանք քո հարևաններն են։ Ինչո՞ւ ես քեզնից ատում նրանց։ Ես ուղևոր եմ, դու ինձ տեղ ես հասցնում, ես քեզ վճարում եմ, բայց պարզվեց՝ ինձ էլ ես ատում։ Լավ, քո ապրուստը ինչո՞վ ես վաստակում։ Թուրքական պետությո՞ւնն է քեզ փող տալիս, թե՞ այն մարդիկ, ովքեր նստում են քո տաքսին։ Փոխանակ նրանց հարգես, ատում ես։ Ես չեմ հասկանում քո այս անգիտությունն ու ռասիզմը։ Ամեն ազգում լավ ու վատ կա։ Ես ճանապարհորդ եմ և քո երկրով անցնում եմ։ Այս կարճ ժամանակում ինձ շատ վատ են վերաբերվել, բայց ես բոլոր թուրքերին չեմ ատում։ Նույնիսկ քեզ չեմ ատում։ Եթե ատեի, քեզ հետ չէի խոսի։ Ես չգիտեմ՝ դու ով ես։ Դու ազատ ես քեզ ինչպես ուզում ես ներկայացնելու մեջ։ Դու ազատ ես ասելու, թե որ ազգին ես պատկանում։ Լավ, եթե թուրք ինքնությունը քեզ համար օրինական է, ինչո՞ւ իմ քուրդ լինելը պիտի արգելված լինի։
Երկրորդ օրինակ՝ 1999 թվականին ես և իմ հինգ տարեկան որդի Արանն անցնում էինք Թուրքիայով դեպի Հարավային Քրդստան։ Վերադարձին թուրք զինվորները Իբրահիմ Խալիլ–Խաբուրի կամրջի վրա կանգնեցրին մեզ ստուգման համար։ Իմ ճամպրուկից հանեցին մի քանի քրդերեն գրքեր։
— Սրանք ի՞նչ են։
— Գրքեր են, գնել եմ, ես թարգմանիչ եմ և դրանք ինձ պետք են։
Բարձրահասակ, կոկիկ հագնված մի սպա մոտեցավ, վերցրեց գրքերից մի քանիսը և մեկի վրա լատինատառ տեսավ՝ «Տպագրված է Իրաքի Քրդստանի տարածաշրջանում»։ Նրա աչքերը փոխվեցին։ Աշխարհը շոգ էր, արևը՝ կիզիչ։ Նա հրամայեց, որ ես և որդիս գնանք կանգնենք արևի տակ։ Կես ժամ կանգնելուց հետո ուժասպառ էինք։ Հետո կանչեց մեզ սեղանի մոտ։ Կարծեցի՝ գուցե խղճացել է։ Բայց նրանք ամբողջ ճամպրուկը շուռ էին տվել և ինձ հրամայեցին հավաքել իրերս։ Ուզեցի վերցնել նաև գրքերը, բայց թույլ չտվեց։ Գրքերը գցեց գետնին և ոտքով հարվածեց դրանց։ Հետո հրամայեց երեք զինվորի, որ իջեցնեն տաբատները, և բոլորը միասին միզեցին գրքերի վրա… հետո գրքերը ճզմեցին։
— Հիմա կարող ես վերցնել գրքերդ։
Ես զսպեցի ինձ, զայրույթով թողեցի այդ վայրը, որդուս ձեռքից բռնելով։
— Հայրիկ, ինչո՞ւ։
— Տղաս, չգիտեմ… որովհետև մենք քուրդ ենք։
Երրորդ օրինակ՝ 14.01.2013-ին ես, կինս և իմ չորս տարեկան աղջիկս՝ Տարան, Սինգապուրից վերադառնում էինք Շվեդիա՝ Թուրքիայով տարանցիկ։ Տարանցիկ սրահում ուզում էինք մի քիչ թուրքական քաղցրավենիք գնել որպես նվեր։ Մի սիրալիր թուրք կին աշխատակից օգնության եկավ, մի քանի հաճելի խոսք ասաց փոքրիկ աղջկաս, շոյեց նրա գլուխը և հարցրեց, թե որտեղից է։
Տարան պատասխանեց․
— Քրդստանից։
Կինը դեմքը փոխեց և անմիջապես հեռացավ մեզանից։ Իմ չորս տարեկան աղջիկը հարցրեց․
— Հայրիկ, ինչո՞ւ։
— Աղջիկս, չգիտեմ… որովհետև մենք քուրդ ենք։
Այն ամբողջ ընթացքում, երբ Էրդողանը նախագահ է, ես լսել եմ բազմաթիվ թուրք պաշտոնյաների հայտարարություններ հայերի կոտորածի մասին։ Բոլորը լիովին ժխտում են հայ ժողովրդի ցեղասպանությունը և բերում են բազմաթիվ կեղծ արդարացումներ՝ պատերազմ, սով և այլն։
Եթե մի ժողովուրդ պատրաստ չէ թեկուզ միայն ներողություն խնդրել հայերի նման ճնշված մի ժողովրդից՝ մի ներողություն, որն ունի միայն խորհրդանշական նշանակություն և ուրիշ ոչինչ, մի ներողություն, որը ոչ հող է ապահովում, ոչ էլ փոխհատուցում հայ ժողովրդի համար, ապա ինչպե՞ս կարող եմ ակնկալել, որ Թուրքիայում ճանաչվեն քուրդ ժողովրդի իրավունքները։
Մի ժողովրդի ազատագրումը ռասիստական մտածողությունից հեշտ չէ, հատկապես երբ Աթաթուրքը տարիներ շարունակ այսպես է դաստիարակել նրանց։ Թեև մի արարողության ժամանակ՝ նվիրված հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին, որը տարիներ առաջ անցկացվեց Ամեդ քաղաքում, քրդական HDP կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը պաշտոնապես ներողություն խնդրեց հայ ժողովրդից՝ հայերի ցեղասպանությանը մասնակցած որոշ քուրդ ցեղապետերի համար, ես մինչ այսօր էլ ներսումս ամոթ եմ զգում իմ քուրդ լինելու համար։

Հեղինակ՝ Շրեկո Ուեհբի

Adress

Göteborg, Västra Götalands Län
Gothenburg
41138

Aviseringar

Var den första att veta och låt oss skicka ett mail när Regional HayAktiv postar nyheter och kampanjer. Din e-postadress kommer inte att användas för något annat ändamål, och du kan när som helst avbryta prenumerationen.

Genvägar

Dela