Polytech High School

Polytech High School ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը (նախկին` ՀՊՃՀ հենակետային վարժարանը) գործում է 1994 թ.-ից: Նախապես եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թ.-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է` միավորվելով ՀՊՃՀ-ին:

Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 905 աշակերտ:

Դպրոցում գործում են մասնագիտական հոսքեր տարբեր ուսումնական ծրագրերով.

Բնագիտամաթեմատիկական հոսք, որն իր մեջ ներառում է ֆիզիկամաթեմատիկական, ինժեներական, տնտեսագիտական և դիզայն ենթահոսքեր:
Մինչ այժմ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը տվել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, ովքեր իրենց ուսումը շարունակել և շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում. առաջին հերթին, իհարկե, ՀԱՊՀ-ում: Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը մատուցում է բարձրակարգ կրթական ծառայություններ շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը ՀԱՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ են: Նրանց աշխատանքի կարևոր արդյունքներից են ամեն տարի ՀՀ նախագահի կողմից դպրոցի լավագույն աշակերտներին տրվող մրցանակները, ինչպես նաև միջազգային և հանրապետական նշանակության օլիմպիադաներից բերված բազմաթիվ մրցանակները և պատվոգրերը:

Այսօր ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում տեղի ունեցավ ջերմ ու կարևոր միջոցառում։ Դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը դպրո...
16/12/2025

Այսօր ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում տեղի ունեցավ ջերմ ու կարևոր միջոցառում։ Դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը դպրոցի աշակերտներին հանձնեց կամավորական աշխատանքներում ակտիվ ներգրավված լինելու մասին հավաստագրերը։

Իր խոսքում նա ընդգծեց կամավորության մեծ նշանակությունը ինչպես դպրոցական միջավայրում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ նշելով, որ աշակերտները կատարել են մեծ, պատասխանատու և նվիրված աշխատանք։
«Սիրելի՛ աշակերտներ, ձեր կատարած աշխատանքը գնահատելի է և օրինակելի։ Շնորհակալություն ձեր նվիրումի, ակտիվության և պատասխանատվության համար», — նշեց տնօրենի տեղակալը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր դպրոցում ձևավորվում են սոցիալական պատասխանատվություն կրող, ակտիվ և գիտակից քաղաքացիներ:

Եթե դուք սովորում եք 10-րդ դասարանում և ցանկանում եք շարունակել ուսումը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի  Միջազգային Բակալավրիատի...
05/11/2025

Եթե դուք սովորում եք 10-րդ դասարանում և ցանկանում եք շարունակել ուսումը ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի Միջազգային Բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագրում՝ ապա այս հայտարարությունը Ձեզ համար է.
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հրավիրում է բոլոր հետաքրքրված դիմորդներին մասնակցելու Pre-IBDP` Միջազգային Բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագրի մաթեմատիկայի և անգլերենի նախապատրաստական դասընթացներին, որոնք նախատեսված են ՄԲ «Դիպլոմա» ծրագրով (IB DP) ուսումը շարունակելու համար:
🌟 Դասընթացների հիմնական նպատակներն են՝
🔹IB DP ընդունելության քննությունների հաջողությամբ հաղթահարում,
🔹Վերլուծական մտածողության և քննադատական մոտեցման հմտությունների զարգացում,
🔹IB DP ծրագրի պահանջներին համապատասխան մաթեմատիկական գիտելիքների բարելավում,
🔹Անգլերեն լեզվի իմացության՝ ներառյալ լեզվամտածողութան, բառապաշարի և գրավոր ու բանավոր հմտությունների բարելավում,
🔹IB DP ծրագրին համապատասխան ակադեմիական անգլերեն ուսուցում
✔️Դասընթացների հաճախականությունը՝ յուրաքանչյուր առարկայից շաբաթական 2 անգամ, տևողությունը՝ 1ժամ 30 րոպե:
Մանրամասն տեղեկությունների համար՝
📞 010 58 11 00 (ներքին՝ 1673), 033 98 20 13, 011 71 00 41, 8112
📧 [email protected]; [email protected]
🌐 https://polytech.am/international-baccalaureate/
➡️ Նախապատրաստական դասընթացների դիմում հայտը լրացնելու համար՝ անցեք հետևյալ հղմամբ՝
https://preib.polytechnic.am/

If you are in the 10-th grade and interested in continuing your education at the NPUA Yerevan High School International Baccalaureate (IB) Diploma Programme (DP), then this announcement is for you.
The NPUA Yerevan High School invites motivated students to enroll in preparatory Pre-IB courses in Mathematics and English. These courses are specifically designed to prepare students to continue studies in the International Baccalaureate Diploma Programme (IB DP).
🌟The primary objectives of these courses include:
🔹Successfully pass of the IB DP entrance exams,
🔹Development of analytical thinking and critical approach skills,
🔹Enhancement of the mathematical knowledge in alignment with the IB Diploma Programme requirements,
🔹Improvement of the English proficiency, including language comprehension, vocabulary, and both written and oral communication skills,
🔹Teaching of Academic English in line with the IB Diploma Programme,
✔️The frequency of the courses: twice per week per subject, duration 1 hour 30 minutes.

For more information contact us:
📞 010 58 11 00 (ներքին՝ 1673), 033 98 20 13, 011 71 00 41, 8112
📧 [email protected]; [email protected]
🌐 https://polytech.am/international-baccalaureate/
➡️Complete the application form for the preparatory courses here:
https://preib.polytechnic.am/

Գիտություն, կրթություն և նորարարություն. 🧪📚✨ Պոլիտեխնիկը «Գիտության շաբաթ 2025»-ում 🚀🇦🇲Ավելին՝ https://polytech.am/q7nj ...
08/10/2025

Գիտություն, կրթություն և նորարարություն. 🧪📚✨ Պոլիտեխնիկը «Գիտության շաբաթ 2025»-ում 🚀🇦🇲

Ավելին՝ https://polytech.am/q7nj

#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ

05/10/2025

Մարդկային կապիտալի թիվ մեկ մշակներ՝ սիրելի ուսուցիչներ,

Ձեզ բնորոշ հատուկ ջերմությամբ, երախտապարտությամբ և առանձնակի հարգանքով շնորհավորում եմ ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ։

Ուսուցիչ բառը մտաբերելիս ակամայից ջերմություն, հոգատարություն, նոր գիտելիքներ ստանալու ոգևորվածություն, գունեղ պատկերներով հիշողություններ ու ասոցիացիաներ ես ապրում։ Այդ ամենը սերտորեն կապվում է Ձեզ հետ՝ Ձեր անձնուրաց աշխատանքի, անսպառ համբերության, խորը գիտելիքի և սրտացավության շնորհիվ։

Դուք եք այն մարդիկ, ովքեր ձևավորում են մեր հասարակության մտավոր և բարոյական հենքը, սերմանում են արժեհամակարգ, պատասխանատվություն և ստեղծարար մտածողություն՝ հզոր հիմք ապահովելով երկրի ապագայի համար։

Այս օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է՝ մեր անկեղծ շնորհակալությունն արտահայտելու ձեր անփոխարինելի դերի և հսկայական աշխատանքի համար։ Թող ձեր սրտերում երբեք չմարի ուսուցանելու, ոգեշնչելու և սովորեցնելու բերկրանքը։

Թող ձեր ջանքերն ու նվիրումն արժանանան բարձր գնահատանքի, ձեր աշակերտների ու ուսանողների հաջողությունները լինեն ձեր ամենամեծ պարգևը, իսկ աշխատանքային յուրաքանչյուր օր ուղեկցվի հարգանքով, սիրով ու գոհունակությամբ։

Շնորհավոր ուսուցչի միջազգային օրը՝ ձեզ ամուր առողջություն, անսպառ էներգիա և նոր մասնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներ եմ մաղթում։

Սիրելի աշակերտներ,Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 3-ից մեր դպրոցում յուրաքանչյուր ուրբաթ ձեզ է սպասելու նոր ...
22/09/2025

Սիրելի աշակերտներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 3-ից մեր դպրոցում յուրաքանչյուր ուրբաթ ձեզ է սպասելու նոր ու հետաքրքիր նախաձեռնություն՝ ազգային երգի և պարի հանդիպումներ։
Այստեղ մենք միասին կբացահայտենք ազգային երգի ու պարի պատմությունը, կսովորենք հայրենիքի ոգին կրող երգեր ու պարեր և կզգանք մեր մշակույթի հմայքը։

📌 Առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին, ժամը 14:50-ին, ՀԱՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում։

Սիրով հրավիրում ենք բոլորին՝ միասին ճանաչելու, սովորելու և պահպանելու մեր ազգային արժեքները։ 🇦🇲

✨ Գիտելիքի օրը Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ✨Սեպտեմբերի 1-ին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի բակում տոնական ու ջերմ մթնոլորտ էր։Դպր...
01/09/2025

✨ Գիտելիքի օրը Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ✨

Սեպտեմբերի 1-ին Պոլիտեխնիկի ավագ դպրոցի բակում տոնական ու ջերմ մթնոլորտ էր։
Դպրոցը իր դռները բացեց նորանոր գիտելիքների ու ձեռքբերումների ակնկալիքով։

🎓 Միջոցառման ընթացքում աշակերտներին իրենց շնորհավորական խոսքը հղեց ՀԱՊՀ պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը, ով մաղթեց ուսումնական հաջողություններ և նոր հաղթանակներ։
Նա նաև հանձնեց․
• 📜 Գովասանագրեր՝ 2024–2025 ուսումնական տարում գերազանցությամբ հաջորդ դասարան տեղափոխված աշակերտներին,
• 📜 Հավաստագրեր՝ միջազգային IB դիպլոմա ծրագրի աշակերտներին։

🎶 Տոնական օրվա տրամադրությունը ավելի գունեղ դարձրեց դպրոցի բենդը՝ իր երաժշտական կատարումներով։

Այսպիսով, Պոլիտեխնիկի ավագ դպրոցը վստահորեն մեկնարկեց նոր ուսումնական տարին՝ լի սպասելիքներով, նոր նպատակներով ու ոգևորությամբ։
Շնորհավորում ենք բոլոր աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի օրվա առթիվ։ 🌸📚

📚 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄՊոլիտեխնիկ ավագ դպրոցը հայտարարում է նախապատրաստական դասընթացներ՝...
19/08/2025

📚 ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Պոլիտեխնիկ ավագ դպրոցը հայտարարում է նախապատրաստական դասընթացներ՝ նախատեսված հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների համար:

📘 Առարկաներ՝
🔹 Մաթեմատիկա
🔹 Ֆիզիկա
🔹 Նկարչություն

🎯 Դասընթացների նպատակն է աշակերտներին պատրաստել Պոլիտեխնիկի ավագ դպրոցի ընդունելությանը։

💡 Ինչու ընտրել մեզ՝
✅ Փոքր խմբեր՝ անհատական մոտեցմամբ
✅ Կանոնավոր ընթացիկ ստուգումներ
✅ Ծնողների հնարավորությունն՝ հետևելու երեխաների առաջընթացին
✅ Բարձր առաջադիմություն՝ արտոնյալ ընդունելություն առանց քննությունների

📢 Ուշադրություն
Մինչև նոյեմբերի 1-ը բացված խմբերի ունկնդիրները հնարավորություն կունենան մասնակցել նախապատրաստական դասընթացների ավարտական քննություններին։

🏆 Բարձր միավորներ ստացած աշակերտները կհրամանագրվեն 10-րդ դասարան՝ առանց ընդունելության քննությունների։

🔗 Գրանցվելու համար այցելեք՝
👉 https://polytechnic-preparatorycourse.parallax.solutions

📞 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 095 52 06 30
📍 Կամ այցելեք ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք

#Պոլիտեխնիկ #ԱվագԴպրոց #Ընդունելություն #ՆախապատրաստականԴասընթացներ #Մաթեմատիկա #Ֆիզիկա #Նկարչություն #ԴարձիրՄերԱշակերտը

Address

105 Teryan Street
Yerevan
0009

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30

Telephone

+37410581100

Alerts

Be the first to know and let us send you an email when Polytech High School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Polytech High School:

Share

Category