Embaixada da Armênia no Brasil - Embassy of Armenia in Brazil

Embaixada da Armênia no Brasil - Embassy of Armenia in Brazil Embassy of Armenia in Brazil

11/08/2026

Enterprise Armenia invites businesses and organizations interested in participating in the CBD COP17, taking place in , Armenia, from 19 to 30 October 2026, to submit their expression of interest.

As an organization accredited to the CBD, Enterprise Armenia will facilitate the participation of selected business and industry representatives as part of its delegation to .

We welcome applications from local and international organizations whose activities contribute to , nature-positive development and the implementation of the Global Biodiversity Framework.

Selected participants will have access to the event, including plenary meetings, working group meetings and side events.

📌 Registration is open until 7 September 2026, inclusive.

🔗 Link to register is in the comments below ⬇️

10/08/2026

Eng ⬇️

❗️Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ հայտարարությունը Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խորը հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները հասել են միասին, և մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տևած հակամարտությանը և Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա։ Ի ճանաչումն խաղաղության ապահովմանն ուղղված այս պատմական և հսկայական ջանքերի՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովեց հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

✔️Հայաստանը և Ադրբեջանը պահպանել են կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, և երկուստեք կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և երկարատև կայունության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառումների միջոցով վստահության ամրապնդման ուղղությամբ։

✔️«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության՝ հստակ առաջընթացով, ինչպիսին է ենթակառուցվածքների զարգացումն առաջ մղելու համար ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն ստեղծելու վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնությունը։ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։

✔️Միացյալ Նահանգները 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Թրանս-Կասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։

✔️Միացյալ Նահանգները խորացրել է կապերը Հայաստանի, Ադրբեջանի հետ՝ ստորագրելով նոր, երկկողմ ռազմավարական գործընկերություններն սահմանող կանոնադրություններ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր էներգետիկ անվտանգության, սահմանային ենթակառուցվածքների և անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ, որոնք ներդրում են երեք պետությունների երկարաժամկետ բարգավաճման մեջ և արդեն շոշափելի արդյունքներ են տվել։

✔️Հետևելով Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի ոգուն՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։

✔️Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային Կովկասում հուսալիության և դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև Եվրասիայի հեռահաղորդակցային ցանցերի ենթակառուցվածքների զարգացմանը։

✔️Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են՝ ի ճանաչումն նրա, որ չլուծված հակամարտության դարաշրջանն ավարտված է։

✔️Միացյալ Նահանգների հրավերով Հայաստանը և Ադրբեջանը միացել են Խաղաղության խորհրդին՝ ցույց տալով, որ նրանք Միացյալ Նահանգների կողքին են ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհ կերտելու ջանքերում։

Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ավելին, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը՝ «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա։

🔗 https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2026/08/10/Joint_statement/14060

Eng ⬇️

❗️Joint Statement of the United States of America, the Republic of Armenia, and the Republic of Azerbaijan on the One-Year Anniversary of the White House Peace Summit

One year ago, President Trump hosted a historic White House summit with President Ilham Aliyev of Azerbaijan and Prime Minister Nikol Pashinyan of Armenia where President Aliyev and Prime Minister Pashinyan signed the Joint Declaration for peace. Witnessed by the three leaders, the draft “Agreement on the Establishment of Peace and Inter-State Relations between the Republic of Armenia and the Republic of Azerbaijan” was initialed by the Armenian and Azerbaijani foreign ministers. On this first anniversary, there is deep pride in what our countries have achieved together and great resolve to build upon the foundation that ended decades of conflict and put the South Caucasus on a path towards a more prosperous future. In recognition of these historic and tremendous efforts to secure peace, President Aliyev and Prime Minister Pashinyan jointly nominated President Trump for the Nobel Peace Prize.

The Joint Declaration provided a concrete roadmap for Armenia and Azerbaijan, with the support of the United States, to strengthen peace, achieve prosperity, and deepen partnership. In the year since these courageous leaders gathered, the countries have laid the groundwork for continued success.

✔️Armenia and Azerbaijan maintained stability along the Armenia-Azerbaijan border, and the two sides are taking concrete steps to normalize relations, delimit borders, and build confidence through measures essential to lasting stability.

✔️The Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) – a multimodal transit route – is moving from vision to reality, with concrete progress such as the U.S.-Armenia agreement to form the TRIPP Development Company to lead infrastructure development. Engineering surveys in Armenia are already underway. Azerbaijan has nearly completed in its territory a highway and railroad to connect to TRIPP in Armenia. The three countries also support the building of an electricity transmission line through the TRIPP.

✔️The United States granted $201 million to the Trans-Caspian Enterprise Fund to help bring private sector investment to the Trans-Caspian Trade Route (Middle Corridor) in the South Caucasus and Central Asia.

✔️The United States has deepened ties with both Armenia and Azerbaijan, signing charters outlining new, bilateral strategic partnerships, as well as Memoranda of Understanding on energy security, border infrastructure and security, AI and semiconductor innovation, and critical minerals, which are investments in the long-term prosperity of all three nations and have already produced tangible results.

✔️Following the spirit of the White House peace summit, Azerbaijan has unilaterally lifted all transit restrictions with respect to Armenia. Within one year, close to 60,000 tons of goods have been transported to and from Armenia through Azerbaijan. Azerbaijan also supplied 20,000 tons of oil products supplied by Azerbaijan to Armenia. The two countries continue to work to increase bilateral trade.

✔️Telecom operators in the two countries signed an internet agreement that will diversify regional connectivity routes, enhance reliability and resilience in the South Caucasus, and support infrastructure development in Eurasian telecom networks.

✔️The OSCE Minsk Group and related structures were dissolved at the joint request of Armenia and Azerbaijan – a recognition that the era of unresolved conflict is over.

✔️Upon the invitation of the United States, Armenia and Azerbaijan joined the Board of Peace, demonstrating that they stand side by side with the United States in efforts to create a more peaceful and prosperous world.

The United States, Armenia, and Azerbaijan reaffirm their unwavering support for the sovereignty, territorial integrity, and jurisdiction of both Armenia and Azerbaijan within their internationally recognized borders. The three states remain committed to the full implementation of the August 8 Joint Declaration in both letter and spirit, as well as unlocking the extraordinary economic potential of the region. Additionally, the United States remains committed to the full implementation of the bilateral Charters and Memoranda of Understanding signed with Armenia and Azerbaijan and to strengthening its bilateral relationships with both countries.

True peace is never achieved in just one day, but as President Trump says – Promises Made, Promises Kept. Azerbaijan and Armenia’s steps toward a lasting peace are a model for the world – and we look forward to the region’s bright and prosperous future.

🔗 https://www.mfa.am/en/interviews-articles-and-comments/2026/08/10/Joint_statement/14060

08/08/2026

2026 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված
Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

16/07/2026
15/07/2026
09/07/2026
🇧🇷🤝🇦🇲 PT ⬇️O Presidente da República Federativa do Brasil, Luiz Inácio Lula da Silva, parabenizou o Primeiro-Ministro da...
02/07/2026

🇧🇷🤝🇦🇲 PT ⬇️

O Presidente da República Federativa do Brasil, Luiz Inácio Lula da Silva, parabenizou o Primeiro-Ministro da Armênia, Nikol Pashinyan, por sua vitória nas eleições parlamentares na Armênia. 🇦🇲

🤝 A mensagem de congratulações reflete os laços de amizade entre a Armênia e o Brasil e o compromisso comum de fortalecer ainda mais a cooperação bilateral.



🇦🇲🤝🇧🇷 ENG ⬇️

The President of the Federative Republic of Brazil, Luiz Inácio Lula da Silva, congratulated Prime Minister Nikol Pashinyan on his victory in the parliamentary elections in Armenia. 🇦🇲

🤝 The congratulatory message reflects the friendly ties between Armenia and Brazil and the shared commitment to further strengthening bilateral cooperation.

Բրազիլի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում նշված է.

«Բրազիլի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Բրազիլը մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ՝ մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:

Բրազիլի կենսունակ հայ համայնքը ծառայում է որպես արժեքավոր կամուրջ մեր երկրների միջև՝ ամրապնդելով մարդկային, մշակութային և տնտեսական կապերը, որոնք մեզ ավելի են մոտեցնում: Դրա ներկայությունը հարստացնում է բրազիլական հասարակության բազմազանությունը և ավելի է ամրապնդում մեր ժողովուրդների միջև բարեկամության կապերը:

Մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Կառավարությունը կրկին ղեկավարելու Ձեր կարևոր առաքելության մեջ՝ խնդրում եմ ընդունել, պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Endereço

Setor De Embaixadas Norte, Lote №048
Brasília, DF
70.800-400

Horário de Funcionamento

Segunda-feira 10:00 - 16:00
Terça-feira 10:00 - 16:00
Quarta-feira 10:00 - 16:00
Quinta-feira 10:00 - 16:00
Sexta-feira 10:00 - 15:00

Notificações

Seja o primeiro recebendo as novidades e nos deixe lhe enviar um e-mail quando Embaixada da Armênia no Brasil - Embassy of Armenia in Brazil posta notícias e promoções. Seu endereço de e-mail não será usado com qualquer outro objetivo, e pode cancelar a inscrição em qualquer momento.

Entre Em Contato Com A Organização

Envie uma mensagem para Embaixada da Armênia no Brasil - Embassy of Armenia in Brazil:

Atalhos

Compartilhar