17/08/2026
🇦🇲 «Հայկական փառատոն և տոնավաճառ» Վիլնյուսում 🇱🇹
Օգոստոսի 15-ին Վիլնյուսի Բեռնարդինների այգում տեղի ունեցավ «Հայկական փառատոն և տոնավաճառ» միջոցառումը՝ նվիրված Լիտվայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման 35-ամյակին։
Միջոցառումը կազմակերպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից՝ Լիտվայում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի, Լիտվահայերի միության հետ համագործակցությամբ և Լիտվայի ԱԳ նախարարության աջակցությամբ:
Բացման խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը, ՀՀ-ում Լիտվայի դեսպան Անդրիուս Պուլոկասը և Լիտվայի Սեյմասի Լիտվա- Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ինգրիդա Բրազիուլիենեն։ Միջոցառման ընթացքում Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանը կատարեց խաղողի օրհնության կարգը՝ ներկայացնելով տոնի խորհուրդն ու հայկական եկեղեցական ավանդույթի նշանակությունը։
Փառատոնին մասնակցում էին Լիտվայում և Էստոնիայում գործող հայ ձեռներեցներ ու արտադրողներ, որոնք տեղացի սպառողին ներկայացրեցին հայկական խոհանոցը, խմիչքներն ու տարբեր մթերքներ, ինչպիսիք են՝ խորովածը, տոլման, ժենգյալով հացը, հայկական ավանդական գաթան և փախլավան։ Այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն համտեսելու հայկական ուտեստներ, այլև ծանոթանալու հայկական խոհանոցի ավանդույթներին։ Առանձին տաղավարներով ներկայացված էին «Ջերմուկ» հանքային ջուրը և հայկական գինիներն ու պահածոները։ Հայաստանից միջոցառմանը մասնակցում էր «Տերյան» մշակութային կենտրոնը՝ հայկական ավանդական զարդանախշերով աշխատանքներով, ձեռագործ իրերով և հուշանվերներով։
Միջոցառմանը ներկա էին Լիտվայի գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։
Մշակութային ծրագրի շրջանակում ներկայացված էին հայկական երաժշտությունն ու պարերը, կազմակերպվել էին նաև սպորտային ցուցադրություններ, շախմատի և նարդու մրցաշարեր, ինչպես նաև վարպետության դասեր։
Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է Լիտվայի առաջատար լրատվամիջոցների կողմից։ 📰
🇦🇲“Armenian Festival and Fair” in Vilnius 🇱🇹
On August 15, the “Armenian Festival and Fair” was held in Bernardine Garden in Vilnius, dedicated to the 35th anniversary of Lithuania’s recognition of Armenia’s independence.
The event was organized by the Embassy of the Republic of Armenia in Lithuania in cooperation with the Office of the Honorary Consul of Armenia in Lithuania and the Union of Armenians of Lithuania, with the support of the Ministry of Foreign Affairs of Lithuania.
Opening remarks were delivered by Ambassador of Armenia to Lithuania Ara Margarian, Ambassador of Lithuania to Armenia Andrius Pulokas, and Head of the Lithuania-Armenia Friendship Group of the Lithuanian Seimas Ingrida Bražiulienė. During the event, His Eminence Archbishop Vazgen Mirzakhanyan, Primate of the Armenian Diocese of the Baltic States, conducted the Blessing of the Grapes ceremony, presenting the meaning of the feast and the significance of this tradition within the Armenian Church.
The festival brought together Armenian entrepreneurs and producers from Lithuania and Estonia, who showcased Armenian cuisine and a variety of Armenian food and beverages.
Visitors had the opportunity not only to taste Armenian dishes, but also to learn more about Armenian culinary traditions. Jermuk mineral water, Armenian wines and preserves were presented at dedicated stands. The Teryan Cultural Centre from Armenia also participated in the event, showcasing works featuring traditional Armenian ornaments, handmade ceramics and souvenirs.
The event was attended by representatives of Lithuania’s executive and legislative authorities, as well as members of the diplomatic corps accredited in Lithuania.
The cultural programme featured Armenian music and dance, along with sports demonstrations, chess and backgammon tournaments, and master classes.
The event was widely covered by leading Lithuanian media outlets 📰.