06/06/2026
🎼 Այսօր նշում ենք մեծանուն հայ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։
Նրա երաժշտությունը վաղուց արդեն հատել է ժամանակի և սահմանների սահմանագծերը՝ դառնալով հայկական մշակույթի ամենաճանաչված ձայներից մեկը աշխարհում։ «Սուսերով պարը», «Սպարտակ», «Գայանե», սիմֆոնիաներն ու կոնցերտները մինչ օրս հնչում են աշխարհի լավագույն բեմերում՝ ներկայացնելով հայկական ոգին, գույնն ու բնավորությունը։
Արամ Խաչատրյանը ոչ միայն ստեղծեց երաժշտություն, այլ ձևավորեց մի ամբողջ երաժշտական աշխարհ, որտեղ միահյուսված են ազգային արմատներն ու համամարդկային արժեքները։ Նրա արվեստը շարունակում է ոգեշնչել նոր սերունդների երաժիշտներին և երաժշտասերներին ամբողջ աշխարհում։
Մեծ պատիվ է, որ նրա անունը կրող համերգասրահը շարունակում է լինել Հայաստանի երաժշտական կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ պահպանելով և տարածելով այն արժեքները, որոնց հավատում էր Մաեստրոն։
✨ Խոնարհում և երախտագիտություն՝ Արամ Խաչատրյանի անմահ ժառանգությանը։ 🎶