19/05/2026
2026 թվականի մայիսի 6-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Աոկի Յուտական այցելեց Վայք համայնք (Վայոց ձորի մարզ), որտեղ իրականացվում է Ճապոնիայի կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համատեղ ծրագիր: Վայքի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը բացվել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և ընդունող համայնքների համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության» ծրագրի (3.5 միլիոն ԱՄՆ դոլար) շրջանակներում։ Այս ծրագրի շնորհիվ Վայք համայնքի 16 բնակավայրերի դեռահասներն ու երիտասարդներն ունեն իրենց սեփական անվտանգ տարածքը, որտեղ կարող են ստանալ հոգեսոցիալական աջակցություն, զարգացնել առաջնորդական հմտություններ, մասնակցել ոչ ֆորմալ կրթական ծրագրերին և առաջնորդել դրական փոփոխություններ իրենց համայնքներում։ Այցելության օրը շատ երիտասարդներ, այդ թվում՝ տեղահանվածները, լցրել էին կենտրոնի լուսավոր ու գունագեղ տարածքները՝ կարդալով գրքեր, խաղալով քարտային խաղեր և վայելելով իրենց նոր սեփական տարածքը։
***
On May 6, 2026, H.E. Mr. AOKI Yutaka, Ambassador of Japan to Armenia visited Vayk community (Vayots Dzor region), where a joint project between the Government of Japan and the UNICEF is being implemented. The Vayk “Alternative” Youth Center was opened as part of the “Project for Mental Health and Psychosocial Support for Displaced Persons from Nagorno-Karabakh and Host Communities” (USD 3.5 million). Through this project, adolescents and young people from 16 settlements in the Vayk community have a safe space of their own, where they can receive psychosocial support, build leadership skills, participate in non-formal education programmes and lead positive change in their communities. On the day of our visit, many young people, including those displaced, filled the bright and colorful spaces of the center, reading books, playing card games, and freely enjoying a place of their own.