Embassy of the Netherlands in Armenia

Embassy of the Netherlands in Armenia It is a small embassy with limited activities. The Embassy does not issue any visas. The Embassy also implements economic and cultural activities.

Բարի գալուստ Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջ։
Welcome to the official page of the Embassy of the Netherlands in Armenia.
Նիդերլանդների դեսպանությունը Հայաստանում բացվել է 2020 թվականին։ Այն փոքր դեսպանատուն է՝ սահմանափակ գործունեությամբ։ Դեսպանատունը վիզաներ չի տրամադրում։ Շենգեն վիզայի համար Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն VFS Լիտվայի գրասեն

յակ, իսկ երկարաժամկետ վիզաների համար՝ Նիդերլանդների դեսպանությանը Վրաստանում։

Դեսպանությունը ֆինանսավորում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման վերաբերյալ ծրագրեր իրականացնելու համար։ Դեսպանությունը Հայաստանում իրականացնում է նաև տնտեսական և մշակութային ծրագրեր։

The Embassy of The Netherlands in Armenia was opened in 2020. Armenian citizens have to apply to VFS Lithuania for Schengen visas and to The Netherlands Embassy in Georgia for long-term visas. The Embassy provides financing to the civil society organizations for implementing projects related to human rights, democracy, the rule of law, and good governance.

🇳🇱 Նիդերլանդները՝ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովման ցուցանիշով առաջատարըԸստ UNICEF-ի՝ Նիդերլանդները 1-ին տեղու...
01/06/2026

🇳🇱 Նիդերլանդները՝ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովման ցուցանիշով առաջատարը

Ըստ UNICEF-ի՝ Նիդերլանդները 1-ին տեղում է երեխաների բարեկեցության ապահովման ցուցանիշներով, Դանիան և Ֆրանսիան՝ 2-3-րդ տեղերում։

Ի՞նչ է Նիդերլանդներն անում այլ կերպ.

🚲 Հեծանիվը երեխայի կյանքի մաս է դառնում 3 տարեկանից։ Երեխաներն ինքնուրույն են տեղաշարժվում, ինչը ձևավորում է վստահություն և անկախություն։

🤝 Ծնողներն ու ուսուցիչները երեխաներին վստահում են ընտրություններ կատարելու մեջ։ Խիստ կարգապահության փոխարեն գերակշռում է երկխոսությունը։

👨‍👩‍👧 Ոչ մի երկրում երեխաները ընտանիքի հետ նախաճաշ չեն անում այնքան կանոնավոր, որքան Հոլանդիայում։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ այս տվյալները հիշեցնում են, որ երջանիկ մանկությունը ամենամեծ ներդրումն է երեխայի ապագայի մեջ։

🇳🇱 The Netherlands tops the global rankings for child wellbeing.

According to UNICEF, the Netherlands ranks 1st in child wellbeing, with Denmark and France in 2nd and 3rd place.

What does the Netherlands do differently?

🚲 Cycling becomes part of a child's life from the age of 3. Children move around independently, building confidence and autonomy.

🤝 Parents and teachers trust children to make their own choices. Dialogue prevails over strict discipline.

👨‍👩‍👧 Dutch children are more likely to share breakfast with their families every day than children in any other country.

On the International Day for the Protection of Children, these findings remind us that a happy childhood is the greatest investment in a child's future.

🇦🇲🇳🇱 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխ...
22/05/2026

🇦🇲🇳🇱 Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսը հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ։

🤝 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-նիդերլանդական համագործակցության ընթացքն ու հեռանկարները պաշտպանության բնագավառում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում։

💬 «Ուրախ եմ, որ փոխգնդապետ Հայուբրեխդսն իր առաքելությունն սկսում է բարձր մակարդակի երկխոսությամբ։ Մեր համագործակցությունը կարևոր բաղադրիչ է հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման համար», նշել է դեսպանը։

🇦🇲🇳🇱 The Netherlands Ambassador to Armenia, Marieke Monroy-Winter and newly appointed Defence Attaché, Lieutenant Colonel A.G.E. (Adry) Huybrechts, met with Deputy Minister of Defence of the Republic of Armenia, Arman Sargsyan.

🤝 During the meeting, the parties discussed the progress and prospects of Armenian-Dutch cooperation in the defence sector, both in a bilateral format and within the frameworks of NATO and the EU.

💬 "I am pleased that Lieutenant Colonel Huybrechts is beginning his mission with a high-level dialogue. Our cooperation is an important component of the development of Armenian-Dutch relations," said the Ambassador.

🌷Մայիսի 15-ը՝ Ընտանիքի միջազգային օրՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը միանում է աշխարհին՝ նշելու Ընտանիքի ...
15/05/2026

🌷Մայիսի 15-ը՝ Ընտանիքի միջազգային օր

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը միանում է աշխարհին՝ նշելու Ընտանիքի միջազգային օրը։ Ընտանիքը ջերմություն է և ուրախությամբ փաստում ենք, որ մեր թիմը փոքրիկ ընտանիք է՝ տարբեր մշակույթներից, բայց ընդհանուր նպատակներով։

🧡 Շնորհավոր բոլոր ընտանիքներին

🌷May 15 - International Day of Families

Embassy of the Netherlands in Armenia joins the world in celebrating the International Day of Families. Family is warmth, and we are happy to say that our team is one big family from different cultures, but with shared goals.

🧡 Happy Family Day to all families.

🇦🇲🇳🇱 Հայաստանը՝ հոլանդացի երիտասարդ դիվանագետների աչքերով 🤝 Վերջերս Հայաստան էր ժամանել Նիդերլանդների Արտաքին գործերի նա...
12/05/2026

🇦🇲🇳🇱 Հայաստանը՝ հոլանդացի երիտասարդ դիվանագետների աչքերով

🤝 Վերջերս Հայաստան էր ժամանել Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարությանը կից երիտասարդ դիվանագետների ասոցիացիայի պատվիրակությունը։ Այս ճանաչողական այցը հնարավորություն էր խմբի համար՝ ծանոթանալու մեր տեսարժան վայրերին, ինչպես նաև հայ-հոլանդական համագործակցության կարևոր կետերին։

Պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի հետ, այցելել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ, ինչպես նաև հնարավորություն են ունեցել շփվելու քաղհասարակություն ներկայացուցիչների հետ։

😍 Երիտասարդները բավական տպավորված են հեռացել, նշելով, որ Հայաստանը արագ զարգացող, հյուրընկալ երկիր է։

🇦🇲🇳🇱 Armenia through the eyes of young Dutch Diplomats

🤝 Recently, a delegation from the Association of Young Diplomats attached to the Dutch Ministry of Foreign Affairs visited Armenia. This familiarization visit gave the group the opportunity to explore our sights and key points of Dutch-Armenian cooperation.

The delegates met with the Netherlands' Ambassador to Armenia, Marieke Monroy-Winter, visited the RA Ministry of Foreign Affairs, the European Union Mission office in Armenia and had the chance to engage with civil society representatives.

😍 The young diplomats left deeply impressed, noting that Armenia is a rapidly developing and hospitable country.

🇪🇺 Շնորհավո՜ր Եվրոպայի օրը Այսօր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը մասնակցեց Եվրոպայի օրվա տոնակատարության...
10/05/2026

🇪🇺 Շնորհավո՜ր Եվրոպայի օրը

Այսօր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը մասնակցեց Եվրոպայի օրվա տոնակատարությանը Ազատության հրապարակում։

🧡 Դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մեր տաղավարում ջերմ զրույցներ ունեցավ մասնակիցների հետ՝ ներկայացնելով Նիդերլանդների ավանդույթները և Հայաստանում իրականացրած ծրագրերը։

Ուրախ ենք, որ այս հատուկ օրը կիսել ենք ձեզ հետ՝ միասին հաստատելով մեր հավատարմությունը ընդհանուր եվրոպական արժեքներին։

🌷 Շնորհակալ ենք բոլոր այցելուներին

🇪🇺 Happy Europe Day!

Today, the Embassy of the Netherlands in Armenia took part in the Europe Day celebrations at Freedom Square.

🧡 Ambassador Marieke Monroy-Winter warmly engaged with visitors at our pavilion, sharing the traditions of the Netherlands and the programs we implement in Armenia.

We are delighted to have celebrated this special day together with you, jointly affirming our commitment to shared European values.

🌷 Thank you to everyone!

🇪🇺 Եվրոպայի օրը Հայաստանում Մայիսի 10-ին Հայաստանում եվրոպական երկրների դեսպանատները, ԵՄ Հայաստանյան գրասենյակի հետ կնշե...
09/05/2026

🇪🇺 Եվրոպայի օրը Հայաստանում

Մայիսի 10-ին Հայաստանում եվրոպական երկրների դեսպանատները, ԵՄ Հայաստանյան գրասենյակի հետ կնշեն Եվրոպայի օրը։ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունն ուրախ է լինել այս տոնակատարության մի մասը՝ հաստատելով մեր հավատարմությունը ընդհանուր եվրոպական արժեքներին՝ խաղաղությանը, համագործակցությանը և ժողովրդավարությանը։

🌷 Վաղը, ժամը 16:30-ից, ուրախ կլինենք ողջունել ձեզ Ազատության հրապարակում՝ մեր տաղավարից

🇪🇺 Europe Day in Armenia

On May 10, the embassies of European countries in Armenia, together with the European Union in Armenia, will celebrate Europe Day. The Embassy of the Netherlands in Armenia is proud to be part of this celebration, reaffirming our commitment to shared European values - peace, cooperation, and democracy.

🌷 Tomorrow, from 4:30 PM, we look forward to welcoming you at our pavilion at Freedom Square.

🇳🇱🇦🇲 ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մասնակցել է «Yerevan Dialogue 2026» միջազգային ֆորո...
06/05/2026

🇳🇱🇦🇲 ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը մասնակցել է «Yerevan Dialogue 2026» միջազգային ֆորումին, որն անցկացվում է մայիսի 5-6-ը Երևանում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։

Դեսպանը ներկա է գտնվել «Եվրոպան՝ իշխանության և գերիշխանության նոր ձևերի միջև. աշխարհաքաղաքական գործակալությունը մասնատվող աշխարհում» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է BSF-ի հետ համատեղ։

🌍 Քննարկման կենտրոնում էր Եվրոպայի կարողությունը՝ պահպանելու իր արժեքները և աշխարհաքաղաքական դերակատարումը մի դարաշրջանում, երբ համաշխարհային գործընթացները մեծապես պայմանավորված են տեխնոլոգիական առաջընթացներով։

🇳🇱🇦🇲 The Netherlands Ambassador to Armenia, Marieke Monroy-Winter participated in the "Yerevan Dialogue 2026" international forum, held on May 5-6 in Yerevan under the auspices of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia.

The Ambassador attended the discussion titled "Europe Between New Forms of Power and Dominance: Geopolitical Agency in a Fragmenting World," co-hosted by BSF.

🌍 The discussion focused on Europe's ability to uphold its values and geopolitical role in an era where global processes are largely driven by technological advancements.

🇳🇱 Մայիսի 5-ը Նիդերլանդներում Ազատագրության օրն է (Bevrijdingsdag)Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները Վախենինգեն...
05/05/2026

🇳🇱 Մայիսի 5-ը Նիդերլանդներում Ազատագրության օրն է (Bevrijdingsdag)

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները Վախենինգենի քաղաքապետի հետ վառում են Ազգային Ազատագրության խորհրդանիշ կրակը՝ Մայիս 5-ի հրապարակում, բազմահազարանոց ամբոխի ներկայությամբ։

🌟 81 տարի առաջ այս օրը Վախենինգեն քաղաքում Նիդերլանդները ազատագրվեց գերմանական օկուպացիայից։ Ողջ Նիդերլանդներում անցկացվում է 14 փառատոն, թագավորական ընտանիքը մասնակցում է տոնական համերգին, իսկ օրվա ավարտին բազմահազարանոց ամբոխը բաց երկնքի տակ հավաքվում է սեղանների շուրջ՝ տոնակատարությունը ավարտելու համար։

Fijne Bevrijdingsdag!
Ուրախ Ազատության օր

🇳🇱 May 5th is Liberation Day in the Netherlands - Bevrijdingsdag!

World War II veterans, together with the Mayor of Wageningen, light the National Liberation Fire on the 5 May Square, in front of a large crowd - a powerful symbol of freedom that endures to this day.

🌟 81 years ago, in the city of Wageningen, the Netherlands was liberated from German occupation. Across the Netherlands, 14 liberation festivals take place, the Royal Family attends a special concert, and as the day draws to a close, thousands gather under the open sky around long festive tables to bring the celebrations to a memorable end.

Fijne Bevrijdingsdag!
Happy Liberation Day!

🕯️ Երկու րոպե լռություն՝ ողջ ՆիդերլանդներումՄայիսի 4-ը Նիդերլանդներում Ազգային հիշատակի օր է (Nationale Dodenherdenking)...
04/05/2026

🕯️ Երկու րոպե լռություն՝ ողջ Նիդերլանդներում

Մայիսի 4-ը Նիդերլանդներում Ազգային հիշատակի օր է (Nationale Dodenherdenking)։ Այսօր հիշատակվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի և հետագա զինված հակամարտությունների բոլոր զոհերը, թե՛ խաղաղ, թե՛ ռազմական գործողությունների ժամանակ։

🇳🇱 Ամստերդամի Դամ հրապարակում կայանում է հանդիսավոր արարողություն, որին հաջորդում է երկու րոպե տևողությամբ հարգանքի տուրքը՝ ողջ երկրում։ Թագավորական ընտանիքի և վարչապետի մասնակցությամբ ծաղիկներ են խորարհվում պատմական հուշարձանի մոտ։

🕯️ Two minutes of silence across the Netherlands.

May 4th is the National Remembrance Day in the Netherlands (Nationale Dodenherdenking). Today we honor the memory of all those who lost their lives during the Second World War and in subsequent armed conflicts, both civilians and military personnel.

🇳🇱 A solemn commemorative ceremony takes place at Dam Square in Amsterdam, followed by two minutes of silence observed throughout the entire country. In the presence of the Royal Family and the Prime Minister, flowers are laid at the historic national monument.

👑 Lang leve de koning! Hoera, hoera, hoera!Կեցցե՜ Թագավորը: Ուռա՜, ուռա՜, ուռա՜Թագավորի օրը՝ Հայաստանում🇳🇱🇦🇲 ՀՀ-ում Նիդե...
30/04/2026

👑 Lang leve de koning! Hoera, hoera, hoera!
Կեցցե՜ Թագավորը: Ուռա՜, ուռա՜, ուռա՜

Թագավորի օրը՝ Հայաստանում

🇳🇱🇦🇲 ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատունը պաշտոնապես նշել է Թագավորի օրը (Koningsdag)՝ ջերմ մթնոլորտում հյուրընկալելով դեսպանության գործընկերներին և աջակիցներին։ Երեկոյի պատվավոր հյուրը ՀՀ բնապահպանության նախարար Համբարձում Մաթևոսյանն էր, ում ներկայությունը հատուկ ջերմություն հաղորդեց տոնին։

✨ Տոնական երեկոյի ընթացքում հյուրերը կիսվեցին մտքերով, վայելեցին հոլանդական ավանդական տրամադրությունը։ Դեսպանատունը հատուկ մշակել էր ճանաչողական վիկտորինա Նիդերլանդների մասին, որի արդյունքում երեք հաջողակներ հաղթեցին Fly One Armenia-ի կողմից խաղարկված տոմսերը՝ դեպի Ամստերդամ։

🧡«Շնորհավորում եմ բոլորիդ Թագավորի օրվա առթիվ։ Այս երեկոն հիանալի օրինակ է, թե հայ-հոլանդական հարաբերությունները ինչպես են ծաղկում տարեց տարի։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրերին և հովանավորներին՝ Shell-ին, Heineken-ին, Fly One Armenia-ին, O2 Garden-ին՝ տոնական երեկոն անմոռանալի դարձնելու համար», նշել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։



👑 Lang leve de koning! Hoera, hoera, hoera!
Long live the King! Hoera, hoera, hoera!

King's Day in Armenia

🇳🇱🇦🇲 The Embassy of the Netherlands in Armenia officially celebrated King's Day (Koningsdag) in a warm atmosphere, hosting the embassy's partners and supporters. The guest of honor was RA Minister of Environment Hambardzum Matevosyan, whose presence added special warmth to the festive evening.

✨ During the festive evening, guests shared their thoughts and enjoyed the traditional Dutch holiday spirit. The embassy had specially prepared an educational quiz about the Netherlands, after which three lucky winners received Fly One Armenia airline tickets to Amsterdam.

🧡 "Congratulations to everyone on King's Day. This evening is a great example of how Armenian-Dutch relations continue to flourish year after year. I would like to thank all our guests and sponsors - Shell, Heineken, Fly One Armenia, O2 Garden for making this festive evening unforgettable," noted the Ambassador.

Address

7th Floor, Kamar Business Centre, 2 Vazgen Sargsyan Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37455280891

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of the Netherlands in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of the Netherlands in Armenia:

Share