European Union in Armenia

European Union in Armenia 21 Frik Street, Yerevan 0002, Armenia
Tel: +374 (10) 54 64 94

Website: https://eu4armenia.eu/

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի ամփոփո...
04/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի ամփոփումը

Այսօր խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից վերջերս Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է:
Հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ սահմանափակումներ կիրառելով Մոսկվան քաղաքական ճնշման զենքի է վերածում տնտեսական հարաբերությունները:

Մենք քաջածանոթ ենք նման գործելաոճին։ Հենց այդ պատճառով Եվրոպական միությունը վճռականորեն կանգնած է Հայաստանի կողքին։

Մենք նախապատրաստում ենք ԵՄ աջակցության փաթեթ: Այն ներառում է ավելի քան 50 միլիոն եվրո ծավալի անհապաղ ֆինանսական աջակցություն։ Եվս ավելին կհետևի։

Հեշտացնելու հայկական որոշ ապրանքատեսակների առևտուրը, մասնավորապես՝ գյուղատնտեսական սննդամթերքի առևտուրը:

Տրամադրելու գործնական աջակցություն տուժած ոլորտներին, այդ թվում՝ ծաղկաբուծությանը՝ հաշվի առնելով, որ վերջերս վիճահարույց և ոչ բավարար հիմնավորված պատճառաբանություններով Ռուսաստանը սահմանափակել է հայկական ծաղիկների ներմուծումը։

Վաղը Լատվիա կժամանի հայկական ծաղիկների 10,000 միավորից բաղկացած առաջին խմբաքանակը: Կհետևեն հետագա առաքումներ։

Միաժամանակ, կշարունակելենք ամրապնդել Հայաստանի և Եվրոպական միության գործարարների միջև կապերը ՝ կյանքի կոչելով Երևանում վերջերս կայացած ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի շրջանակում ստանձնած հանձնառությունները։

2024 թվականից ի վեր «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությունն արդեն իսկ նպաստել է շուրջ 7,000 ձեռնարկության զարգացմանը և ավելի քան 20,000 աշխատատեղերի ստեղծմանը։

Հայաստանը տաղանդի, նորարարության և հնարավորությունների խաչմերուկ է։ Եվրոպական բիզնեսների համար այն կարևոր վայր է:

Ես նաև վերահաստատեցի Եվրոպական միության հանձնառությունը՝ երկարաժամկետ հեռանկարում իրականություն դարձնելու գագաթնաժողովի ընթացքում մեկնարկած հավակնոտ «Կապակցվածության գործընկերությունը»՝ հանուն ավելի խորը տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի։
Վերջերս Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերաբացումը, այդ թվում՝ Վրաստանի և Թուրքիայի միջոցով երկաթուղային կապի վերականգնումը, գերազանց առաջընթաց է։

Հայաստանն ունի ներուժ՝ դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույց։

Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքների զարգացմանն ու սահմանային անցակետերի արդիականացմանը, երբ տարածաշրջանային հաղորդակցությունները վերաբացվեն։

Այս առաջնահերթությունները մենք կշարունակենք համատեղ առաջ մղել հունիսի 23-ին կայանալիք «Կապակցվածության հարթակ» նախարարական հանդիպման շրջանակում։

Այս բոլոր ուղղություններով արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով համաձայնության եկանք ստեղծել ԵՄ–Հայաստան հանձնախումբ։

Այն կիրականացնի վերահսկողություն այս նախաձեռնությունների, ինչպես նաև ապագայում համաձայնեցվող այլ միջոցառումների իրականացման ուղղությամբ։

➡️ https://bit.ly/3S0JymL

🇪🇺🇦🇲

Read-out by President von der Leyen following her phone call with Prime Minister of Armenia Nikol Pashinyan

Today I spoke with Prime Minister Nikol Pashinyan about Russia's recent restrictions targeting Armenia.

This is nothing short of economic coercion, and it is unacceptable.

By extending export restrictions on Armenian products, Moscow is weaponising economic relations for political pressure.

We know this playbook all too well. This is why Europe stands firmly with Armenia.

We are preparing an EU support package.

It includes immediate financial assistance, worth over 50 million euro. And more will come.

On measures to ease the trade for some Armenian products, in particular agri-food.

And on practical support for affected sectors, such as Armenian flowers, given that Russia has recently restricted Armenia's flower imports over questionable allegations.

A shipment of 10,000 flowers is planned to arrive in Latvia tomorrow. Others will follow.

We will also keep connecting our businesses, following up on the commitments taken at our recent Summit in Yerevan.

EU support since 2024 under the Resilience & Growth Plan has already helped 7,000 businesses and contributed to the creation of more than 20,000 jobs.

Armenia is where talent, innovation and opportunity come together. For European businesses, it's a key place to be.

Over the longer term, I expressed Europe's commitment to deliver on the ambitious Connectivity Partnership concluded at the summit.

The recent reopening of trade routes with Türkiye, including the railway connection through Georgia and Türkiye, is an excellent step forward.

Armenia has the potential to become a strategic hub connecting Europe, the South Caucasus and Central Asia.

We are ready to support infrastructure and border crossing points as regional connections reopen.

We will continue advancing these priorities together at the Connectivity Platform Ministerial on 23 June.

To ensure effective coordination on all these fronts, we agreed to set a joint EU-Armenia Task Force.

This will oversee the implementation of all these initiatives and any further measures in the future.

➡️ https://bit.ly/3S0JymL

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցեց «Հետք Մեդիա Գործարանի» շրջանավարտների ավարտական արարողությանը՝ տոնելով Հայաստանի մե...
04/06/2026

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցեց «Հետք Մեդիա Գործարանի» շրջանավարտների ավարտական արարողությանը՝ տոնելով Հայաստանի մեդիա ոլորտի նոր սերնդի մասնագետների ձեռքբերումները։

«Ուժեղ և անկախ մեդիան կենսական գործոն է ժողովրդավարության համար։ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի անկախ լրագրությանը․ ձեր աշխատանքն ապահովում է հասարակության տեղեկացվածությունը, ինչպես նաև մանիպուլյացիաների և ապատեղեկատվության նկատմամբ դիմակայուն լինելը»։

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին։ ԵՄ-ն շարունակում է հանձնառու մնալ Հայաստանում էթիկական, պրոֆեսիոնալ և դիմակայուն լրագրության խթանմանը։

🇪🇺🇦🇲

EU Ambassador Vassilis Maragos attended the Հետք Մեդիա Գործարան / Hetq Media Factory graduation, celebrating Armenia’s next generation of media professionals.

“A strong, independent media is vital for democracy. The EU supports Armenia’s professional media, your work keeps society informed and resilient to manipulation and disinformation.”

Congratulations to all graduates! The EU remains committed to fostering ethical, professional, and resilient journalism in Armenia.

03/06/2026

🧵 Հյուսելով դիմակայունություն

Երեկ այցելեցինք մեր «Հյուսելու մշակույթ» ծրագրի աշխատարաններից մեկը, որտեղ Ղարաբաղից տեղահանված կանայք շարունակում են կենդանի պահել իրենց նախնիների արհեստը։ Հայկական սփյուռքի լեգենդար արվեստագետ Աննա Բողիկյանի առաջնորդությամբ, ինչպես նաև Նաիրի Խաչատուրյանի և AHA Collective-ի աջակցությամբ՝ այս կանայք նախշ առ նախշ վերակառուցում են իրենց կյանքը։

Այս ամենը կարող եք տեսնել սեփական աչքերով․ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված « Հյուսելու մշակույթ» ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև 2026-ի օգոստոսի 15-ը։

Ուրախ ենք աջակցել այս ոգեշնչող կանանց և նրանց միջոցով՝ ավանդական արհեստների ու ստեղծարար ոլորտների պահպանմանն ու զարգացմանը։ ✨

🇪🇺🇦🇲

🧵 Weaving Resilience

Yesterday, we stepped into one of our Weaving Culture workshops, where displaced women from Karabakh are keeping their ancestral craft alive: under the guidance of legendary Armenian diaspora artist Anna Boghiguian, and led by Nairi Khatchadourian and the AHA Collective, these women are rebuilding their lives, one intricate pattern at a time.

And you can witness it firsthand: our Weaving Culture Exposition at the National Gallery runs until 15 August 2026.

Grateful to support these incredible women, and through them, traditional crafts and creative industries. ✨

Հունիսի 1-ին ԵՄ-ն մեկնարկեց նոր երկամյա ծրագիր՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմաննե...
03/06/2026

Հունիսի 1-ին ԵՄ-ն մեկնարկեց նոր երկամյա ծրագիր՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում», որը կաջակցի Հայաստանի Հանրապետության կառավարությանը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային բարեփոխումների առաջմղման գործում։ Ծրագիրն իրականացվելու է Լիտվայի Ներքին գործերի նախարարության աջակցությամբ՝ ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից։

Ծրագրի մեկնարկը հաջորդում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ գործողությունների առաջին զեկույցի հրապարակմանը, որը ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի ընթացքում հանձնվել էր Հայաստանի կառավարությանը։ Զեկույցը ներկայացնում է առաջարկություններ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բարեփոխումների չորս հիմնական ուղղություններով՝

▪️ ճամփորդական փաստաթղթերի անվտանգություն,
▪️ սահմանների, միգրացիայի և ապաստանի կառավարման համակարգ,
▪️ հասարակական կարգի և անվտանգության հարցեր,
▪️ տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների ապահովում։

🇪🇺🇦🇲

On 1st June, the EU launched a new two-year project - “Support to the visa liberalisation dialogue in Armenia in border management, document security and law enforcement reforms” – which will assist the Government of Armenia in advancing key reforms of the Action Plan on Visa Liberalisation (VLAP). The project will be implemented by the Central Project Management Agency (CPVA) with the support of the Ministry of Interior of Lithuania.

The launch of the project follows the publication of the first progress report on the implementation of the Action Plan on Visa Liberalisation (VLAP) handed over to the Government at the EU-Armenia summit. The report provided recommendations across the VLAP’s four reform areas:

▪️ security of travel documents;
▪️ border, migration and asylum management;
▪️ public order and security issues;
▪️ and fundamental rights issues related to the freedom of movement.

Նախորդ շաբաթ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԱՄՆ-ի Stonehill College-ի բակալավրի կրթական...
02/06/2026

Նախորդ շաբաթ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպեց ԱՄՆ-ի Stonehill College-ի բակալավրի կրթական ծրագրի ուսանողներին, որոնց ուղեկցում էր պրոֆեսոր Աննա Օհանյանը։ Ուսանողները Հայաստանում էին «Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրություն» դասընթացի շրջանակում։

Հանդիպումը հնարավորություն տվեց ներկայացնելու Հայաստանում ԵՄ պատվիրակության գործունեությունը, անդրադառնալու ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև անցկացնելու բովանդակալից հարցուպատասխան ուսանողների հետ։
Հանդիպմանը դեսպանի հետ մասնակցում էր նաև երիտասարդ հայ Սրապ Գևորգյանը՝ «Մեկ օր ԵՄ դեսպանի հետ» նախաձեռնության շրջանակում։

🇪🇺🇦🇲

Last week, EU Ambassador Vassilis Maragos met with undergraduate students from Stonehill College, led by Professor Anna Ohanyan, who were in Armenia as part of a Peace and Conflict Studies course.

The discussion offered an opportunity to present the work of the EU Delegation, reflect on EU–Armenia relations, and engage in a thoughtful Q&A with the students.
The Ambassador was also joined at the meeting by a young Armenian, Srap Gevorgyan, within the framework of the “A Day with the EU Ambassador” initiative.

02/06/2026

Շնորհավոր Իտալիայի ազգային տոնը։ 🇮🇹

🇪🇺🇦🇲

Happy National Day, Italy! 🇮🇹

🏆 Շնորհավորում ենք Եվրոպական ֆիլմերի փառատոնի աշխատարանի ինը տաղանդավոր մասնակիցներին։ Ստեֆանի ֆոն Լուկովիչի ղեկավարությ...
01/06/2026

🏆 Շնորհավորում ենք Եվրոպական ֆիլմերի փառատոնի աշխատարանի ինը տաղանդավոր մասնակիցներին։

Ստեֆանի ֆոն Լուկովիչի ղեկավարությամբ անցկացված վավերագրական ֆիլմերի արտադրության թեմայով աշխատարանից հետո Հայաստանի, Վրաստանի և Իրանի ինը կինոռեժիսորները ներկայացրին իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ժյուրիին։

Հաղթող նախագիծը՝ Մելանյա Համասյանի «Լուռ տունը», արժանացավ 500,000 դրամի դրամաշնորհի, իսկ Հադի Բաբաեիֆարի «Շնչի լեզուն» նախագիծը հատուկ հիշատակում ստացավ։ Շնորհավորում ենք ԵՄ կինոփառատոնի աշխատարանի բոլոր մասնակիցներին, քանի որ յուրաքանչյուր նախագիծ առանձնանում էր իր ինքնատիպությամբ, ուժեղ գաղափարով և մեծ ներուժով։ 🎥✨

Շնորհակալություն մեր գործընկերներին՝ ՅՈՒՆԻՔ–ի հայաստանյան կլաստերին և «Ֆիլմադարան»–ին, Ստեֆանի ֆոն Լուկովիչին, ինչպես նաև բոլոր մասնակից կինոռեժիսորներին, այս ծրագիրը հնարավոր դարձնելու համար։

🇪🇺🇦🇲

🏆 Congratulations to the nine talented participants of the EU Film Festival Workshop!

After a week of mentoring and collaboration during the EFF Documentary Production Workshop led by Stephanie von Lukowicz, the nine filmmakers from Armenia, Georgia, and Iran pitched their projects to a professional jury.

The winning project, A Quiet Home by Melanya Hamasyan, received a 500,000 AMD development grant, and A Language of Breath by Hadi Babaeifar obtained a Special Mention. We celebrate all participants of this EFF Workshop, as each project was compelling, original, and brimming with potential. 🎥✨

Thanks to our partners EUNIC Cluster Armenia and Filmadaran, to Stephanie von Lukowicz, and to all participating filmmakers for making this programme possible.

🌊 Ամփոփում ենք Եվրոպական ֆիլմերի փառատոն 2026-ը Յիրի Մադլի «Ալիքներ» ֆիլմով 🎬 7 օրերի ընթացքում Երևանի Կինոյի տանն անցկա...
01/06/2026

🌊 Ամփոփում ենք Եվրոպական ֆիլմերի փառատոն 2026-ը Յիրի Մադլի «Ալիքներ» ֆիլմով 🎬

7 օրերի ընթացքում Երևանի Կինոյի տանն անցկացված 7 ֆիլմերի ցուցադրություններից հետոփառատոնը եզրափակվեց չեխական ազդեցիկ «Ալիքներ» ֆիլմով՝ քաջության, լրագրության ևքաղաքական ճնշումների պայմաններում ճշմարտության համար պայքարի պատմությամբ։

Շնորհակալություն բոլորին, ովքեր միացան մեզ Եվրոպական ֆիլմերի այս շաբաթվա ընթացքում։

Կհանդիպենք հաջորդ տարի ✨

🇪🇺🇦🇲

🌊 Closing the EU Film Festival Armenia 2026 with Waves by Jiří Mádl 🎬

After 7 days, 7 films, at the Cinema House in Yerevan, the festival came to a close with the powerful Czech film Waves - a story of courage, journalism, and the fight for truth in times of political pressure.

Thank you to everyone who joined us throughout this week of European cinema!

Until next year ✨

01/06/2026

Շնորհավո՛ր երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 💙

Յուրաքանչյուր երեխա արժանի է սովորելու, զարգանալու և երազելու մեծ ապագայի մասին։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանի երեխաներին՝ նպաստելով ավելի լուսավոր ապագայի կառուցմանը:

🇪🇺🇦🇲

Happy Children’s Day! 💙

Every child deserves the opportunity to learn, grow, and dream big. The European Union continues to support children in Armenia, helping create opportunities for a brighter future.

31/05/2026

Happy National Day, Croatia! 🇭🇷

🇪🇺🇦🇲

Շնորհավոր Խորվաթիայի ազգային տոնը։ 🇭🇷

Address

21 Frik Street
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30

Telephone

+37410546494

Alerts

Be the first to know and let us send you an email when European Union in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to European Union in Armenia:

Share