08/06/2026
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի Margus Tsahkna ֆեյսբուքյան գրառումը
🙌 Ուրախ եմ շնորհավորել Հայաստանի 🇦🇲 ժողովրդին և իմ լավ գործընկերոջն ու ընկերոջը՝ Արարատ Միրզոյանին, Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan ընտրությունների արդյունքների կապակցությամբ։
🔹 Այս ընտրություններով հայ ժողովուրդը հստակ ուղերձ հղեց, որ ցանկանում է շարունակել խաղաղության ճանապարհը, ամրապնդել հարաբերությունները Եվրոպայի և Եվրոպական միության 🇪🇺 հետ, ինչպես նաև կերտել բաց, ժողովրդավարական և արևմտամետ ապագա։
🔹 Այս արդյունքը կարևոր նշանակություն ունի նաև ավելի լայն իմաստով։ Չնայած Ռուսաստանի ճնշումներին և ազդեցության փորձերին՝ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց, որ ժողովրդավարական ընտրությունը հնարավոր չէ կոտրել վախի միջոցով։ Արևմտամետ և խաղաղությանն աջակցող ուժերը ստացան ուժեղ մանդատ։
🔹 Ես անկեղծորեն ուրախ եմ նաև այն պատճառով, որ այս արդյունքը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Էստոնիայի հարաբերություններին։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը զգալիորեն խորացել է, իսկ ապրիլին մենք Երևանում բացեցինք Էստոնիայի նոր դեսպանությունը։
Շնորհավորում եմ, Հայաստա´ն։ Մեծ ուժ ու հաջողություն եմ մաղթում քեզ, Արարա´տ։ 🇦🇲🇪🇪
🙌Mul on väga hea meel õnnitleda Armeenia🇦🇲 rahvast ja oma head kolleegi ja sõpra Mirzojani valimistulemuse puhul.
🔹Armeenlased saatsid nende valimistega väga selge sõnumi, et soovivad jätkata rahu teel, tugevdada suhteid Euroopa ja Euroopa Liiduga🇪🇺 ning kujundada avatud, demokraatlikku ja läänemeelset tulevikku.
🔹See tulemus on oluline ka laiemalt. Hoolimata venemaa survest ja mõjutustegevusest näitas Armeenia ühiskond, et demokraatlikke valikuid ei saa hirmuga murda. Läänemeelsed ja rahu toetavad jõud said tugeva mandaadi.
🔹Mul on siiralt hea meel ka seetõttu, et see annab uut hoogu Eesti ja Armeenia suhetele. Meie koostöö on viimastel aastatel märgatavalt tihenenud ja aprillis avasime Jerevanis Eesti uue saatkonna.
Palju õnne, Armeenia. Ja palju jõudu, Ararat.