Armenian Genocide Museum & Institute

Armenian Genocide Museum & Institute The official page of the Armenian Genocide Museum-Institute Foundation (AGMI)
(243)

📍 Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններՀայոց ցեղասպանությունը վերապ...
01/06/2026

📍 Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների շարադրությունները՝ որպես պատմական վկայություններ

Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներից շատերը տեղավորվում են Երևանի որբանոցներում:

1915-1916 թթ. հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը երկու անգամ այցելում է Երևան, լինում Ցարսկայա փողոցում գտնվող որբանոցում, շփվում Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի հետ: Նա ցանկանում էր տեղեկություններ հավաքել կոտորածների ու տեղահանության վերաբերյալ՝ երեխաներին հնարավորություն տալով կիսվելու իրենց պատմություններով: Հաշվի առնելով մանկական նուրբ ու խոցելի ներաշխարհը՝ Տերյանն այն կազմակերպում է խաղ-դասի միջոցով:

8-15 տարեկան երեխաները շարադրության միջոցով թղթին են հանձնում իրենց պատմությունները՝ վավերագրելով բացառիկ դրվագներ Արճեշի, Շատախի, Ալաշկերտի կոտորածների, կանանց ու երեխաների առևանգումների, Վանի ինքնապաշտպանության, Վասպուրականի գաղթի վերաբերյալ:

Երեխաների հիշողություններում առանձնակի տեղ են զբաղեցնում դիմադրական մարտերը՝ «Վանի կռիւը», «Վանի պատերազմ» վերնագրով, որին գործուն մասնակցություն էին բերել նրանցից շատերը: Այս շարադրությունները (թվով 30, 46 ձեռագիր թերթ) պահվում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

100 տարի անց' 2016 թվականին, հայ որբերի այս հուշերն առաջին անգամ հրատարակել է Վահան Տերյանի ծոռը՝ գրականագետ Գևորգ Էմին-Տերյանը: Գիրքն անվանել է «Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը»:

Շարադրությունները ոչ միայն Հայոց ցեղասպանության բացառիկ վկայություններ են, այլև երեխաների աչքերով և թարմ հիշողությամբ պահպանված ու փոխանցված ժամանակի վկան են:

📍 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիրVIII ամառային դպրոց ուսուցիչների համար«Հայոց ցեղա...
30/05/2026

📍 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր
VIII ամառային դպրոց ուսուցիչների համար

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2026 թ. հուլիսի 22-23-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոց՝ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:

Ամառային դպրոցին կարող են մասնակցել հանրակրթական միջին և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչները, ովքեր կներկայացնեն ծրագրին իրենց մասնակցության կարևորությունը հիմնավորող դիմում:

📩 Հայտերն ուղարկել մինչև ս/թ. հունիսի 25-ը հետևյալ հասցեով` [email protected]

Մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցության դիմում-հայտի օրինակը ներբեռնելու համար՝ https://genocide-museum.am/arm/30.05.26.php

Մայիսի 27-ին Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալի...
29/05/2026

Մայիսի 27-ին Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այցի ընթացքում նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ և ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին։

Այնուհետև ՀՑԹԻ գիտաժողովների սրահում կայացավ հանդիպում ՀՑԹԻ տնօրենի ժ/պ Հրաչյա Թաշչյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

https://genocide-museum.am/arm/29.05.26.php

🇦🇲🇬🇷 Մայիսի 19-ին, որը Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, Ալավերդու հունակա...
27/05/2026

🇦🇲🇬🇷 Մայիսի 19-ին, որը Օսմանյան կայսրությունում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, Ալավերդու հունական համայնքի բակում հարգանքի տուրք մատուցվեց այդ մեծագույն ողբերգության զոհերի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյան:

Մի քանի օր անց՝ մայիսի 23-ին, ՀՑԹԻ-ում ցուցադրվեց թուրք ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուի «Ամպերին սպասելով» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է Թուրքիայում ապրող ծպտյալ հույների ճակատագրի մասին։ Ցուցադրությանը ներկա էին Հայաստանի հունական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում համայնքի ղեկավար Մարիա Լազարիդուն։ Միջոցառման սկզբին ելույթով հանդես եկան ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը, ՀՀ-ում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը և ՀՑԹԻ համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը։

https://genocide-museum.am/arm/27.05.26.php

Այսօր՝ մայիսի 26-ին, հայ մեծանուն գիտնական, նշանավոր ցեղասպանագետ և Հայոց ցեղասպանության պատմության գիտակ Վահագն Նորայր ...
26/05/2026

Այսօր՝ մայիսի 26-ին, հայ մեծանուն գիտնական, նշանավոր ցեղասպանագետ և Հայոց ցեղասպանության պատմության գիտակ Վահագն Նորայր Դադրյանի ծննդյան հարյուրամյա տարեդարձն է։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ էր. նրա ընտանիքը, անցնելով բռնագաղթի ճանապարհը, հաստատվել էր Դամասկոսում, ապա՝ տեղափոխվել Կ․Պոլիս, որտեղ և 1926 թվականին ծնվել էր Վահագն Նորայր Դադրյանը։ Նա մահացել է 2019 թվականին։ Նրա աճյունն ամփոփված է Երևանի քաղաքային պանթեոնում։

https://genocide-museum.am/arm/26.05.23.php

🎬 Մայիսի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվեց Ուրուգվայի հայկական համայնքի ձևավորման և Ուրուգվայի...
26/05/2026

🎬 Մայիսի 21-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվեց Ուրուգվայի հայկական համայնքի ձևավորման և Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատմող «Միասին աշխարհում» ֆիլմը։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆիլմի հեղինակներից Սերգեյ Սանոյանը։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց սփյուռքահայ համայնքների՝ պատմական հիշողության պահպանման, ինքնության ձևավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում ունեցած կարևոր դերակատարությանը։

https://genocide-museum.am/arm/23.05.26.php

🎬 Մայիսի 23-ին՝ ժամը 12:30-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում կցուցադրվի Եշի...
22/05/2026

🎬 Մայիսի 23-ին՝ ժամը 12:30-ին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում կցուցադրվի Եշիմ Ուստաօղլուի «Ամպերին սպասելով» ֆիլմը՝ Թուրքիայում ապրող ծպտյալ հույների վերաբերյալ։

Թարգմանիչ՝ Գևորգ Գալթակյան
Ֆիլմի ժանրը՝ գեղարվեստական
Տևողությունը՝ 90 րոպե
Մուտքն ազատ է:

🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելեց Հայոց ցեղաս...
21/05/2026

🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ ՀՑԹԻ-ի ֆրանսախոս գիդ Հասմիկ Մարտիրոսյանը Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանն ուղեկցեց Հուշահամալիր՝ ներկայացնելով կառուցման պատմությունը:

https://genocide-museum.am/arm/21.05.26.php

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության Հուշահամալիրի հեղինակներից մեկի՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի 90-րդ տարեդարձը։ «Հայո...
20/05/2026

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության Հուշահամալիրի հեղինակներից մեկի՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի 90-րդ տարեդարձը։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի բոլոր աշխատակիցները սրտանց շնորհավորում են անվանի ճարտարապետին և մաղթում նրան երկար կյանք ու քաջառողջություն։
Հուշահամալիրը հիրավի Հայաստանի ամենագեղեցիկ կոթողներից է։ Նրա ճարտարապետական լուծումները զուսպ ու չափավոր են, սակայն ունեն խորհրդանշական մեծ նշանակություն և հոգեբանական խոր ազդեցություն այցելուների վրա։ Մարմնավորելով մեր ժողովրդի պատմական ամենաողբերգական էջերը ՝ Հուշահամալիրը դարձել է ուխտավայր և մեր ինքնության և հավաքական հիշողության անբաժանելի մաս։
Այս ամենի կերտողներից մեկը ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է։ Մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նրան՝ ստեղծագործական սխրանքի և ապագա սերունդներին թողած անգնահատելի ժառանգության համար։
Շնորհավոր տարեդարձդ, սիրելի՛ Սաշուր Քալաշյան։

Հարգանքով՝
ՀՑԹԻ հիմնադրամի աշխատակազմ

🇦🇲🇱🇹  Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 19-ին...
20/05/2026

🇦🇲🇱🇹 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությունը մայիսի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց և այցի ընթացքում ուղեկցեց ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Լատվիայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

https://genocide-museum.am/arm/20.05.26.php

Address

RA, Yerevan Memorial Complex Of Tsitsernakaberd
Yerevan
0028

Opening Hours

Tuesday 11:00 - 16:45
Wednesday 11:00 - 16:45
Thursday 11:00 - 16:45
Friday 11:00 - 16:45
Saturday 11:00 - 16:45
Sunday 11:00 - 15:00

Telephone

+374 10 390981

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Genocide Museum & Institute posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Armenian Genocide Museum & Institute:

Share