Embassy of the UAE in Yerevan

Embassy of the UAE in Yerevan The Official Account of the UAE Embassy in Yerevan, Armenia

26/05/2026

تتقدم سفارة الدولة في يريفان بأطيب التهاني والتبريكات بمناسبة ، أعاده الله علينا وعليكم بالخير واليمن والبركات..
عساكم من عواده وكل عام وأنتم بخير.

The UAE Embassy in Yerevan extends its warmest greetings and best wishes on the occasion of .
May this blessed occasion bring prosperity and blessings to one and all.
Wishing you and your loved ones a joyful Eid.

ԱՄԷ-ն դատապարտել է Բարաքա ատոմակայանի հարակից տարածքի ահաբեկչական թիրախավորումըԱՄԷ-ն խստորեն դատապարտել է Ալ-Զաֆրա շրջան...
17/05/2026

ԱՄԷ-ն դատապարտել է Բարաքա ատոմակայանի հարակից տարածքի ահաբեկչական թիրախավորումը

ԱՄԷ-ն խստորեն դատապարտել է Ալ-Զաֆրա շրջանում Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորի դեմ ուղղված դավադրի ահաբեկչական հարձակումը։ Հարձակումն իրականացվել է անօդաչու թռչող սարքով, որը երկրի տարածք է մտել արևմտյան սահմանից։ Միջադեպի հետևանքով տուժածներ կամ ճառագայթային անվտանգության մակարդակների վրա որևէ ազդեցություն չի արձանագրվել։
Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ այս հարձակումները հանդիսանում են վտանգավոր էսկալացիա, անընդունելի ագրեսիա և ուղղակի սպառնալիք երկրի անվտանգությանը։ Խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգետիկ օբյեկտների թիրախավորումը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտում է՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգները, որոնք կարող են առաջանալ քաղաքացիական բնակչության, շրջակա միջավայրի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ համապատասխան միջազգային չափանիշներն ու համաձայնագրերը, ներառյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) սկզբունքներն ու համապատասխան որոշումները, ընդգծում են խաղաղ միջուկային օբյեկտների պաշտպանության անհրաժեշտությունը և դրանց անվտանգության ու պաշտպանվածության ապահովումը՝ զերծ պահելով դրանք ցանկացած թշնամական գործողությունից կամ ռազմական սպառնալիքից։
ԱՄԷ-ն վերահաստատել է, որ որևէ պայմաններում չի հանդուրժի իր անվտանգության և ինքնիշխանության դեմ ուղղված որևէ ոտնձգություն։ Երկիրը պահպանելու է իր ամբողջական ինքնիշխան, իրավական, դիվանագիտական և ռազմական իրավունքները՝ դիմակայելու ցանկացած սպառնալիքի, հարձակման կամ թշնամական գործողության և ապահովելու միջազգային իրավունքի շրջանակներում պետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև իր քաղաքացիների, բնակիչների և այցելուների պաշտպանությունը։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ կենսական նշանակության օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը դատապարտելի արարք է և հակասում է բոլոր իրավական ու մարդասիրական չափանիշներին։ Նախարարությունը շեշտել է այս դավադիր հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը՝ ապահովելու ռազմական բոլոր գործողությունների դադարեցման լիակատար հանձնառությունը։

ԱՄԷ-ն վերահաստատում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու և տարածաշրջանի կայունությանն աջակցելու իր հաստատուն մոտեցումըԵլնե...
16/05/2026

ԱՄԷ-ն վերահաստատում է իր ինքնիշխանությունը պաշտպանելու և տարածաշրջանի կայունությանն աջակցելու իր հաստատուն մոտեցումը

Ելնելով տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, ինչպես նաև տարածաշրջանի ժողովուրդներին հակամարտությունների հետևանքներից զերծ պահելու իր անսասան հանձնառությունից՝ Արաբական Միացյալ Էմիրությունները շարունակում է տարածաշրջանում անվտանգության և կայունության աջակցման վրա հիմնված իր հաստատուն մոտեցումը՝ համակարգելով այն տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ:

ԱՄԷ-ն խստորեն դատապարտել է իրանական հարձակումներն ու սպառնալիքները, որոնք թիրախավորել են երկիրը և տարածաշրջանի պետությունները, և որոնց շրջանակում ԱՄԷ-ի ուղղությամբ արձակվել է շուրջ 3000 բալիստիկ հրթիռ, թևավոր հրթիռ և անօդաչու թռչող սարք, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել են զոհեր և վիրավորներ, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցվել են վնասներ։ Սա հանդիսանում է պետությունների ինքնիշխանության ակնհայտ խախտում և անմիջական սպառնալիք տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար։

Արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռնարկած բոլոր քայլերը կատարվել են պաշտպանական միջոցառումների շրջանակում՝ նպատակ ունենալով պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, քաղաքացիներին և կենսական նշանակության ենթակառուցվածքները՝ լիովին համապատասխանելով իր ազգային անվտանգությունն ապահովելու և իր կայունությունը պահպանելու պետության իրավունքին։ Նախարարությունը նաև հաստատել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները լիովին պահպանում է իր ինքնիշխան, իրավական, դիվանագիտական և ռազմական իրավունքները՝ դիմակայելու ցանկացած սպառնալիքի կամ թշնամական գործողության: Ճնշման կամ ապակողմնորոշիչ պնդումների տարածման որևէ փորձ չի կարող ազդել երկրի հաստատուն դիրքորոշումների վրա և չի կարող շեղել իր բարձրագույն ազգային շահերի, ինքնիշխանության և որոշումների անկախության պաշտպանությունից։

Արտաքին գործերի նախարարությունը նաև վերահաստատել է Արաբական Միացյալ Էմիրությունների շարունակական հանձնառությունը՝ համակարգման և սերտ խորհրդակցությունների միջոցով համագործակցելու Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը և ամրապնդելու Ծոցի երկրների համատեղ աշխատանքը։

ԱՄԷ պետնախարար Ն.Գ. Խալիֆա Շահինի պատասխանն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարություններին ու պնդումնե...
16/05/2026

ԱՄԷ պետնախարար Ն.Գ. Խալիֆա Շահինի պատասխանն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հայտարարություններին ու պնդումներին

«Իրանը հարձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների վրա գործողությունների մեկնարկից ընդամենը երկու ժամ անց»։

«Իրանական հարձակումներն առանց որևէ հիմնավորման թիրախավորել են քաղաքացիական և կենսական նշանակության ենթակառուցվածքները, օդանավակայանները, նավահանգիստները և նավթային օբյեկտները»։

«ԱՄԷ-ն պաշտպանություն չի ակնկալում որևէ մեկից։ ԱՄԷ-ն ունակ է պատասխանել ագրեսիային և պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ապահովելով իր քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունը»։

«Իրանը պետք է հանձնառու լինի և անհապաղ իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2817 բանաձևը։ Առևտրային նավագնացության ցանկացած թիրախավորում և Հորմուզի նեղուցի օգտագործումը որպես ճնշման կամ տնտեսական շանտաժի գործիք համարվում է ծովահենություն»։

«Մենք չենք հանդուրժի և չենք ընդունի Իրանի կողմից մեր դեմ իրականացված դավադիր ագրեսիայի որևէ արդարացում կամ հիմնավորում»։

«Առկա է լայն համաձայնություն, որ Իրանն առանց որևէ նախնական սադրանքի իրականացրել է չարդարացված հարձակումներ Արաբական Միացյալ Էմիրությունների և Արաբական ծոցի երկրների դեմ, ինչը միջազգային իրավունքի, բարիդրացիության սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ և ակնհայտ խախտում է»։

«Մենք չենք ընդունի և չենք համաձայնի որևէ ձևակերպման, որը չի պարունակի մեր երկրի դեմ իրանական ահաբեկչական հարձակման հստակ դատապարտում»։

في إطار حرص سفارة دولة الإمارات لدى جمهورية أرمينيا على تعزيز التعاون البحثي والتبادل المعرفي بين المراكز الفكرية الإمار...
14/05/2026

في إطار حرص سفارة دولة الإمارات لدى جمهورية أرمينيا على تعزيز التعاون البحثي والتبادل المعرفي بين المراكز الفكرية الإماراتية والأرمينية، حضرت سعادة السفيرة الدكتورة ناريمان الملا مراسم توقيع مذكرة تفاهم بين مركز الإمارات للدراسات والبحوث الاستراتيجية ومركز "أوربيلي" البحثي التابع لمكتب رئيس الوزراء الأرميني.
وتهدف المذكرة، التي وقعها بالنيابة عن المركز أ. عبيد الزعابي، مدير قطاع الدراسات الاستراتيجية والبحث العلمي، إلى تعزيز التعاون بين الجانبين في إعداد أبحاث ومواد تحليلية مشتركة، وتنظيم نقاشات الخبراء والندوات والمؤتمرات، إلى جانب تبادل الخبرات وتنسيق الجهود لدعم قدرات الباحثين الشباب.

Էմիրաթական և հայկական վերլուծական կենտրոնների միջև համագործակցությանն ու գիտելիքի փոխանակմանն աջակցելու դեսպանության ջանքերի շրջանակում՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական կենտրոնի և Էմիրությունների Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի (ECSSR) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։
Հուշագիրը, որը ECSSR կենտրոնի անունից ստորագրել է ռազմավարական հետազոտությունների և գիտական ուսումնասիրությունների վարչության պետ Օբեյդ Ալ-Զաաբին, նպատակ ունի զարգացնել երկու կողմերի միջև համագործակցությունը համատեղ հետազոտությունների և վերլուծական նյութերի պատրաստման, փորձագիտական քննարկումների, սեմինարների և համաժողովների կազմակերպման, ինչպես նաև փորձի փոխանակման և երիտասարդ հետազոտողների կարողությունների զարգացմանն ուղղված ջանքերի համակարգման ոլորտներում։

Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում է Իսրայելի վարչապետի այցի կամ որևէ իսրայելական ռազմական պատվիրակության ընդունմա...
13/05/2026

Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում է Իսրայելի վարչապետի այցի կամ որևէ իսրայելական ռազմական պատվիրակության ընդունման վերաբերյալ տարածվող տեղեկությունները

Արաբական Միացյալ Էմիրությունները հերքում է երկրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ենթադրյալ այցի կամ որևէ իսրայելական ռազմական պատվիրակության ընդունման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

ԱՄԷ-ն վերահաստատում է, որ Իսրայելի հետ իր հարաբերությունները հրապարակային են և իրականացվում են հանրահայտ ու պաշտոնապես հայտարարված «Աբրահամյան համաձայնագրի» շրջանակում և չեն հիմնվում ոչ թափանցիկ կամ ոչ պաշտոնական պայմանավորվածությունների վրա։ Հետևաբար, չհայտարարված այցերի կամ չբացահայտված պայմանավորվածությունների վերաբերյալ ցանկացած պնդում լիովին անհիմն է, եթե այն պաշտոնապես չի հայտարարվել ԱՄԷ համապատասխան մարմինների կողմից։

ԱՄԷ-ն կոչ է անում լրատվամիջոցներին պահպանել ճշգրտություն և չտարածել չստուգված տեղեկություններ կամ դրանք չօգտագործել քաղաքական տպավորություններ ձևավորելու նպատակով։

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Իրանի ագրեսիվ հայտարարություններըԱրաբական Միացյալ Էմիրությունները խստորեն ...
06/05/2026

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Իրանի ագրեսիվ հայտարարությունները

Արաբական Միացյալ Էմիրությունները խստորեն դատապարտել է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը՝ վերահաստատելով իր վճռական մերժումը ցանկացած մեղադրանքի կամ սպառնալիքի նկատմամբ, որը խախտում է երկրի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը կամ որոշումների անկախությունը։

Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները և միջազգային ու պաշտպանական գործընկերությունները հանդիսանում են բացառապես ինքնիշխան հարց, և որևէ կողմ իրավունք չունի դրանք օգտագործել որպես սպառնալիքի, միջամտության կամ սադրանքի պատրվակ։

Նախարարությունը նաև նշել է, որ ցանկացած հայտարարություն, որը պարունակում է ուղղակի կամ անուղղակի սպառնալիք պետության անվտանգության, նրա քաղաքացիական և կենսական ենթակառուցվածքների, քաղաքացիների, բնակիչների կամ այցելուների նկատմամբ, համարվում է անընդունելի վարքագիծ, որը հակասում է բարիդրացիության սկզբունքներին, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Նախարարությունը շեշտել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները լիովին պահպանում է իր ինքնիշխան, իրավական, դիվանագիտական և ռազմական իրավունքները՝ դիմակայելու ցանկացած սպառնալիքի, մեղադրանքի կամ թշնամական գործողության։ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ ճնշման փորձերը, մեղադրանքների առաջադրումը կամ ապատեղեկատվության տարածումը չեն ազդի երկրի հաստատուն դիրքորոշման վրա՝ պաշտպանելու իր բարձրագույն ազգային շահերը, ինքնիշխանությունը և որոշումների անկախությունը։

Արաբական Միացյալ Էմիրությունները խստորեն դատապարտել է իրանական ահաբեկչական դավադիր հարձակումների վերսկսումը, որոնք թիրախ...
04/05/2026

Արաբական Միացյալ Էմիրությունները խստորեն դատապարտել է իրանական ահաբեկչական դավադիր հարձակումների վերսկսումը, որոնք թիրախավորել են երկրի քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները՝ կիրառելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի քաղաքացիություն ունեցող երեք անձ։

Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ այս հարձակումները հանդիսանում են վտանգավոր սրում և անընդունելի ոտնձգություն, ինչպես նաև անմիջական սպառնալիք երկրի անվտանգությանը, կայունությանը և տարածքային ամբողջականությանը՝ հակասելով միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։

ԱՄԷ-ն շեշտել է, որ որևէ պայմաններում չի հանդուրժի իր անվտանգության և ինքնիշխանության վտանգումը և կպահպանի իր լիակատար և օրինական իրավունքը արձագանքելու այս հարձակումներին՝ ապահովելով իր ինքնիշխանության, ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև իր քաղաքացիների, բնակիչների և այցելուների անվտանգությունը միջազգային իրավունքի շրջանակներում։

Նախարարությունը շեշտել է նաև, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը դատապարտելի և անընդունելի է իրավական և մարդասիրական բոլոր չափանիշների համաձայն՝ ընդգծելով այս չհրահրված հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը՝ պահպանելու ռազմական գործողությունների դադարեցման լիակատար հանձնառություն։ Միաժամանակ, ԱՄԷ-ն Իրանին է վերագրել այս հարձակումների և դրանց հետևանքների ամբողջական պատասխանատվությունը։

20/04/2026

بنظهر اقوى 🇦🇪

20/04/2026

We will emerge stronger 🇦🇪

Address

Azatutyan Avenue , 1/16
Yerevan

Telephone

+37411777772

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Embassy of the UAE in Yerevan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Embassy of the UAE in Yerevan:

Share