AKUNQ Ethnographic Ensemble

AKUNQ Ethnographic Ensemble Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն՝ Արվեստի հայկական հետքերով

Ստեղծվել է 1974 թվականին բանահավաք, ազգագրագետ Մարո Մուրադյանի կողմից: 1977թ. աշնանը Երևանի պետական համալսարանում կայացած առաջին ելույթին հաջորդած համերգների արդյունքում այն նվաճել է ունկնդրի սիրտը՝ դառնալով հայ ազգային երգի ջահակիրը: Համույթում ընդգրկված էր Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Վանից, Սասունից, Շատախից և այլ վայրերից 1915թ-ին տեղահանված բնիկ հայերի առաջին կամ երկրորդ սերնդի շուրջ 25 անդամ

: 1979թ. խումբը հրավիրվել է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունեցել: 1981թ. համույթը պաշտոնապես դարձել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթը, որից հետո սկսվել են նկարահանումներ և ձայնագրություններ: Ռուսաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրել է հաղորդաշարերի: «Ակունք»-ի մասնակցությամբ նկարահանվել են վավերագրական ֆիլմեր՝ «Երգի ակունքներում», «Տարոն աշխարհ», «Երգի վերադարձը»: Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանացել է մրցանակի: 1981թ-ից սկսվել են համույթի համերգային շրջագայություններն արտերկրում. 1981թ.՝ Արևմտյան Գերմանիա, 1982թ.՝ Ալմա-Աթա, Կիև, 1983թ.՝ Մոսկվա, 1984թ.՝ Դոնի Ռոստով, 1987թ.՝ ԱՄՆ և Կանադա, 1988թ.՝ Մոսկվա, 1991թ.՝ Իտալիա, 1996թ.՝ Սիցիլիա, 2000թ.՝ Թուքմենստան, 2001թ.՝ Հնդկաստան, 2002թ.՝ Բելգիա և Գերմանիա, 2009թ.՝ Սիրիա և Արևմտյան Հայաստան, 2011թ., 2015թ.՝ Արևմտյան Հայաստան, 2017թ.՝ Եգիպտոս, 2021թ.՝ Մոսկվա, 2023թ.՝ Սանկտ Պետերբուրգ, Սոչի: Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հիմնած «Ներսես Մեծ» հիմնադրամի միջոցով համույթն իրականացրել է երեք խոշոր ներկայացումներ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմերում՝ «Սուրբ Կարապետ», «Վարագա սուրբ խաչ», «Կարոս խաչ»: Հետագայում նաև նկարահանվել է «Սուրբ Կարապետ» երաժշտական ֆիլմը՝ «Ակունք»-ի մասնակցությամբ: Խմբի ծրագրերում ներառվել են պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների և տարբեր ժանրերի երգեր ու պարեր: 2007թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ակունք»-ն արժանացել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ» մրցանակին: 2016թ. ստացել է պետական կարգավիճակ՝ հավատարմորեն իրականացնելով հայ ազգային երաժշտական ու ծիսական մշակութային արժեքավոր ավանդույթները պահպանողի ու զարգացնողի առաքելությունը, իսկ համույթի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով առաջին երկու տարում «Ակունք»-ին սովորեցրեց 150-ից ավելի նոր երգեր, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը: Այսպիսով, համույթի երգացանկը համալրվելով, փաստորեն ներառել է Արևելյան և Արևմտյան պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջանների երգերը՝ հարսանեկան, տոների (Ծաղկի տոն, Ամանոր, Վարդավառ, Բարեկենդան), աշխատանքային (սանդի, խնոցու, իլիկ մանելու, ճախարակի, հացի արարման բոլոր փուլերի և այլն) երգեր, օրորոցայիններ, կատակերգեր, մանկական երգեր, սիրերգեր, պարերգեր, էպոսի, պատմական, հայրենասիրական, քնարական երգեր և այլն: Այսօր էլ ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ համույթի կազմում շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը՝ արթուն պահելով նրա «հայ մնալ ու հայ ապրել» հորդոր-խնդրանքը: 2023թ. համույթը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: Համույթի երաժշտական ղեկավարն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

04/06/2026

🟠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ:

🔻ԱԿՈւՆՔԻ ԱՆՆԱՆ
ԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Կատարում է «Հանայէ» | Տարոնի տարածաշրջանի պարերգ:

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

04/06/2026

🟠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ:

🔻ԱԿՈւՆՔԻ ՀԵՐԻՔՆԱԶԸ
ՀԵՐԻՔՆԱԶ ՊՈԼՈՅԱՆ
Կատարում է «Հաց եմ թխել»

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

04/06/2026

🟠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ:

🔻ԱԿՈւՆՔԻ ՄԵՐԳԵԼԸ
ՄԵՐԳԵԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Կատարում է «Քեռու երգը» | Ռազմահայրենասիրական երգ

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

03/06/2026

🟠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ:

🔻ԱԿՈւՆՔԻ ԱԲԵԼԸ
ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆ
Կատարում է «Գարուն բացվեր» | աղբյուրը` Հայրիկ Մուրադյան

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

02/06/2026

🟠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ:

🔻ԱԿՈւՆՔԻ ՍԱՍՈւՆԸ
ՍԱՍՈՒՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Կատարում է «Նայ-նայ» | Սասունի պարերգ:

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

01/06/2026

🇦🇲 «ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԵՐԳՆ Ու ՊԱՐԸ». ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈւՆՔ» ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈւՅԹ

🔻 Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական համույթը կներկայանա «Հայկական ազգագրական երգն ու պարը» խորագիրը կրող համերգային ծրագրով:

✨ Եկե´ք նորովի բացահայտելու հայկական ազգագրական արվեստը` ակունքից բխող, սիրված ու սպասված երգերի և պարերի կատարումների շնորհիվ:

🗓️2026թ. Հունիսի 6-ին, 19:00
📍 Երևան, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
🎟️ ՏՈՄՍԵՐԸ`
https://www.tomsarkgh.am/hy/event/44896/Ակունք-ազգագրական-համույթ-Հազարաշեն.html
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

🔸 Երաժշտական ղեկավար` Արթուր Շահնազարյան:
🔸 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն` Արմեն Սարգսյան

_

🇦🇲 “ARMENIAN ETHNOGRAPHIC SONG AND DANCE”. “AKUNQ” State Ethnographic Ensemble of Armenia

🔻 “Akunq” State Ethnographic Ensemble of Armenia will present a concert program entitled “Armenian Ethnographic Song and Dance”

✨ Join us in rediscovering Armenian ethnographic art through performances of beloved and eagerly awaited songs and dances that spring from the very roots of our cultural heritage.

🗓️ JUNE 6, 2026, 19:00
📍 Yerevan, Arno Babajanyan Concert Hall
🎟️https://www.tomsarkgh.am/hy/event/44896/Ակունք-ազգագրական-համույթ-Հազարաշեն.html
📞 +374 55 526 477 | +374 91 526 477 | +374 33 300 175

🔸Ensemble’s Musical Director: Artur Shahnazaryan
🔸 Director of the National Center of Folk Music and Dance: Armen Sargsyan

31/05/2026

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն:

🔴Հայաստանի «Ակունք» պետական ազգագրական հասույթ:

📌Կիսվում ենք Դուշամբեյի մեր հետաքրքիր ու անմոռանալի պահերով:

30/05/2026

🟠ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ:

🔻ԱԿՈւՆՔԻ ՆԱՐՈՆ
ՆԱՐԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Կատարում է «Հոյ նար» | Վան-Վաոպուրականի շրջան:

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

29/05/2026

🟠ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ

🔻ԱԿՈւՆՔԻ ՆՎԱՐԴԸ
ՆՎԱՐԴ ՔԵՉԵՋՅԱՆ
Կատարում է «Անձրևն եկավ շաղալեն» | Ծաղկի տոնի երգ:

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

27/05/2026

🟠ԱԿՈՒՆՔ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ

🔻ԱԿՈւՆՔԻ ԱՐԵԳԸ
ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Կատարում է «Ջանոյ» | Մուշի սիրերգ:

🔵Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» պետական ազգագրական համույթ:

Address

30 Vardanants
Yerevan
0070

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AKUNQ Ethnographic Ensemble posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share